Պետք է պատրաստվել երկար պատերազմի. Մեծ Բրիտանիայի ԳՇ ղեկավար
Բրիտանական բանակի ղեկավարն իր զորքերին ասել է, որ իրենք պետք է «պատրաստվեն Եվրոպայում ևս մեկ անգամ պատերազմել», որպեսզի հաղթեն Վլադիմիր Պուտինի ուժերին:
Գեներալ Պատրիկ Սանդերսը, որը երկուշաբթի օրը փոխարինել է Բրիտանիայի գլխավոր շտաբի ղեկավար Մարկ Կարլետոն Սմիթին, զինվորներին նախազգուշացրել է այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են Ուկրաինայում պատերազմի ֆոնին: «Այժմ սուր հրամայական է ստեղծել բանակ, որը կարող է կռվել մեր դաշնակիցների հետ և հաղթել Ռուսաստանին ճակատամարտում», — ասել է գեներալը:
«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ընդգծում է մեր հիմնական նպատակը՝ պաշտպանել Միացյալ Թագավորությունը ՝ պատրաստ լինելով կռվել եւ հաղթել ցամաքային պատերազմները», - ասել է գեներալը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է, որ պետք է «պատրաստվել երկար պատերազմի», ք...