Ահաբեկչական պետությանը պետք է հասցնել պատմական պարտություն. Վլադիմիր Զելենսկի
Ռուսաստանը ուժեր է հավաքում հերթական էսկալացիայի համար, աշխարհը պետք է դադարեցնի ռուսական ագրեսիան:
Այս մասին երեկոյան ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել դիվանագիտական մարաթոնի նոր փուլ՝ չորս զրույց եվրոպացի առաջնորդների՝ Եվրոպական խորհրդի նախագահի, Բելգիայի վարչապետի, Էստոնիայի նախագահի և Իռլանդիայի վարչապետի հետ։
«Ես նրանց տեղեկացրել եմ մարտադաշտում տիրող իրավիճակի մասին՝ Դոնբասում տիրող ծանր իրավիճակի, ռուսական մշտական հարձակումների և այն փաստի մասին, որ Ռուսաստանը չի հաշվում իր ժողովրդին, չի խնայում տեղացիներին և կանգ չի առնում որևէ հանցավոր գործունեության վրա»: Զելենսկին ընդգծել է, որ դրան պետք է հակազդել ժամանակակից զինտեխնիկայի նոր մակարդակով, որը Ուկրաինան կարող է ստանալ գործընկերներից։ Միաժամանակ նա ընդգծել է, որ այ...