Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ չկիրառել Հնդկաստանի դեմ Ռուսաստանից զենք գնելու համար
Սենատորներ Ջոն Քորնինը և Մարկ Ուորները կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին չկիրառել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» (CAATSA) օրենքը Հնդկաստանի դեմ ռուսական S-400 Triumph զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։
2018 թվականի հոկտեմբերին Մոսկվան և Նյու Դելին պայմանագիր են ստորագրել 5,5 միլիարդ դոլար արժողությամբ S-400 զենիթահրթիռային համակարգերի հինգ գնդային համալիրների մատակարարման մասին։
Սենատորների կարծիքով, պատժամիջոցները կարող են վնասակար հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի և Հնդկաստանի ռազմավարական գործընկերության համար, և պնդումը հիմնավորում են նրանով, որ Հնդկաստանը վերջերս կրճատել է Ռուսաստանի Դաշնությունից ռազմական տեխնիկայի ներմուծման ծավալը։ Սենատորները նաև մտավախություն ունեն, որ պատժամիջոցները կուժեղացնեն Հնդկաստանում այն քաղաքական ուժերի դիրքե...