Ղազախստանի նախագահը օգնություն է խնդրել ՀԱՊԿ երկրներից (լուսանկարներ)
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտպանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորքերը երկիր մտցնելու առաջարկը: Այս մասին գրում է Ղազախստանի «Sputnik» լրատվականը։ Առաջին ղազախ-տիեզերագնաց Տոկտար Աուբակիրովը պետական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ուժայինները չեն կարողանում հաղթահարել անկարգությունները, ուստի Ղազախստանի տարածք պետք է մտցնել ՀԱՊԿ զորքերը:
«ՀԱՊԿ գործընկերներին դիմելը տեղին և ժամանակին եմ համարում», - ասել է Տոկաևը:
Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ակցիաներ են ընթանում։ Մարդիկ դուրս են եկել քաղաքների փողոցներ հեղուկ գազի գների բարձրացման պատճառով։ Քաղաքացիները պահանջում են նախագահի, կառավարության հրաժարականը և դեմ են կոռուպցիային։ Բողոքի ակցիաների ժամանակ իրավապահներն ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, ձերբակալվել են հարյուրավոր մա...