«ՆԱՏՕ-ից Պուտինի պահանջները անընդունելի են, Ուկրաինան պետք է ազատ լինի իր ապագայի ընտրության հարցում». ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունները
«Դիվանագիտությունը հաջողության քիչ շանսեր ունի, եթե դրան չմոտենա ուժի դիրքերից», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեում առաջատար հանրապետական Մայքլ Մաքքոլը, որը Ուկրաինային «ՆԱՏՕ պլյուս» երկիր հռչակելու օրինագծի գլխավոր ջատագովն է:
«Վլադիմիր Պուտինը պետք է ի գիտություն ընդունի, որ Կոնգրեսը չի հանդուրժի Ռուսաստանի ազդեցության ոլորտի վերականգնումը և թույլ չի տա հրաժարվել Ուկրաինայից եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մեր մյուս դաշնակիցներից ու գործընկերներից», - հավելել է նա: Սա նաև ենթադրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկել ագրեսիայի համար, «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ պատժամիջոցների անհապաղ սահմանման միջոցով, որպեսզի այն այդպես էլ շահագործման չենթարկվի:
«Ուկրաինային «ՆԱՏՕ պլյուս» երկիր հռչակելու...