Ամերիկյան հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրսբերման նշաններ չի տեսնում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ ամերիկյան հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրսբերման նշաններ չի տեսնում, Ինչպես փետրվարի 15-ին հայտարարել Է Ռուսաստանը: Այս մասին Նա ասել է ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում, հեռախոսազրույցի սղագրությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։ «Մենք դեռ չենք տեսել ոչ նահանջը, ոչ էլ ռուսական զորքերի հեռացումը Ուկրաինայի սահմաններից ։ Մենք շատ ուշադիր հետևում ենք դրան։ Եվ կրկին, շատ կարևոր է նայել, թե ինչ է անում Ռուսաստանն իրականում, այլ ոչ թե այն, ինչ նա ասում է»,- պատասխանել է Բլինքենը։
Պետքարտուղարը, կրկնելով նախագահ Բայդենի խոսքերը, ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման: «Եթե Ռուսաստանն ընտրի դիվանագիտության ճանապարհը, մենք լիովին պատրաստ ենք դրան։ Միևնույն ժամանակ, եթե ...