Միջազգային

Լեհաստանը և Լիտվան աջակցում են Ուկրաինայի Եվրոմիության անդամ դառնալու նպատակը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Լեհաստանը և Լիտվան աջակցում են Ուկրաինայի Եվրոմիության անդամ դառնալու նպատակը

Մենք՝ Ուկրաինայի, Լեհաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության նախագահներս՝ Լյուբլինյան եռանկյունին, որոնք հավաքվել էին Կիեւում 2022 թվականի փետրվարի 23-ին, մեր վճռական դատապարտումն ենք հայտնում Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում՝ այսպես կոչված "Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն"  և "Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն" կեղծ– կազմավորումները ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշման վերաբերյալ: Մենք հաստատում ենք մեր հաստատակամ հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ձգվում են մինչև նրա տարածքային ջրերը ։ Ռուսաստանի Դաշնության որոշումը ՝ ճանաչել այսպես կոչված "ԼԺՀ"- ն և "ԴԺՀ"- ն ոչ մի իրավաբանական հետևանքներ չեն ունենա։ Մենք ընդգծում ենք, որ, հաշվի առն...
Այսօր հանդիպել են Մեծ Բրիտանիայի և Սլովենիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Այսօր հանդիպել են Մեծ Բրիտանիայի և Սլովենիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման հարցերով պետական քարտուղար Լիզ Թրասը և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել են Լոնդոնում և միջպետական գործընկերության ծավալուն համաձայնագիր ստորագրել։ Համաձայնագիրը ներառում է արտաքին քաղաքականության և անվտանգության, տնտեսական գործակցության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտի վերաբերող հարցեր։ Մեծ Բրիտանիայի և Սլովենիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները իրենց անվերապահ աջակցությունն են հաստատել Ուկրաինայի նկատմամբ և նշել որ Ռուսաստանը շատ ցավոտ հետևանքներ պետք է կրի իր պահվածքի համար։...
Արևմուտքն այլևս գնում է Ռուսաստանը ծնկի բերելու ճանապարհով
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Արևմուտքն այլևս գնում է Ռուսաստանը ծնկի բերելու ճանապարհով

Նախագահ Բայդենը վայրկյաններ առաջ ծանր պատժամիջոցներ հայտարարեց Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի ֆինանսական շուկային ծայրահեղ ծանր ժամանակներ են սպասվում: Ամերիկան ընդունում է, որ սահմանվող ծանր պատժամիջոցները ամերիկյան տնտեսության վրա նույնպես անուղղակիորեն ազդելու են, բայց մինիմալիզացնելու է դրանք և պատրաստ է կրել այդ դժվարությունները` հանուն Ուկրաինայի պաշտպանության: Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը բազմապատկվում է: Բայդենը նաև հայտարարեց, որ այլևս վստահ է, որ Պուտինը որևէ երկխոսությամբ հետաքրքրված չէ: Եվ հասկացրեց, որ Պուտինի որևէ խոսքերի այլևս չեն հավատում: Իսկ դա նշանակում է, որ Արևմուտքն այլևս գնում է Ռուսաստանը ծնկի բերելու ճանապարհով: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան...
Մեծ Յոթնյակի անդամները անվերապահ աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Մեծ Յոթնյակի անդամները անվերապահ աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

Ամերիկայի միացյալ նահագների պետքարտուղարը, Մեծ Բրիտանիայի , Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարները խստորեն դատապարտել են ռուսական կողմի որոշումը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին: Մեծ Յոթնյակի երկրները միասնական են և համակարգված պատժամիջոցներ են գործի դնելու Ռուսաստանի նկատմամբ: Մեծ Յոթնյակի անդամները հատուկ նշել են, որ անվերապահ աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:...
Ռուսաստանն անցել է բաց ռազմական գործողությունների. ՆԱՏՕ գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ռուսաստանն անցել է բաց ռազմական գործողությունների. ՆԱՏՕ գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշում է, որ Ռուսաստանն անցել է Ուկրաինան ապակայունացնելու գաղտնի փորձերից դեպի բաց ռազմական գործողություններ: Դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՌԴ-ի գործողություններն էլ ավելի են խաթարում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: «Դա վնաս է հասցնում հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ջանքերին։ Եվ դա լուրջ հետևանքներ ունի եվրոպական անվտանգության համար։ Դա Ռուսաստանի կողմից ինքնուրույն ստեղծված ճգնաժամ», - է  ընդգծել է Ստոլտենբերգը։ Ընդ որում, նա բարձր է գնահատել Ուկրաինայի զսպվածությունը, որը չի արձագանքում Ռուսաստանի կրկնվող սադրանքներին: «Մենք հանդես ենք գալիս որպես համերաշխություն ուկրաինացի ժողովրդի և նրա կառավարության հետ։ Անդամ երկրները միավորված են իրենց լի...
Պեկինը հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Պեկինը հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը

Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսին Ուկրաինայի հետ կապված հայտարարել է որ, Պեկինը հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: «Ուկրաինան պետք է կամուրջ լինի, որը կմիացնի Արևմուտքն ու Արևելքը, այլ ոչ թե մեծ պետությունների միջև պայքարի գիծ», - հայտարարել Է Վան Ինը: Նրա խոսքով՝ ցանկացած պետության, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Չինաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Պեկինն այդ սկզբունքը հարցականի տակ չի դնում։ ՆԱՏՕ-ի մասին խոսելիս չինացի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ«պետք է առաջնորդվել այսօրվա իրավիճակով և հարմարվել դաշինքին»: Անվտանգության ներկայիս իրավիճակի վերաբերյալ Վան Ին հայտարարել է, որ բոլոր կողմերն իրավունք ունեն իրենց մտահո...
Ռադայի պատգամավորները և օտարերկրյա լրագրողները գնդակոծվել են Սվետլոդարսկի շրջանում
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ռադայի պատգամավորները և օտարերկրյա լրագրողները գնդակոծվել են Սվետլոդարսկի շրջանում

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում արձանագրվել է ուկրաինական պատգամավորների եւ օտարերկրյա լրագրողների գնդակոծման պահը ռուս օկուպանտների կողմից ուկրաինական ուժերի դիրքերի վրա Սվետլոդարսկի շրջանում: Ռուս օկուպանտների գնդակոծության տակ է հայտնվել ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, ՈՒկրաինայի Ռադայի պատգամավորներ և մի խումբ օտարերկրյա լրագրողներ:
Ուկրաինայի վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանին կանգնեցնել աննախադեպ ճնշմամբ. Քամալա Հարիս
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ուկրաինայի վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանին կանգնեցնել աննախադեպ ճնշմամբ. Քամալա Հարիս

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Մյունխենում ընթացող անվտանգության կոնֆերանսի ժամանակ  հայտարարել է որ ԱՄՆ-ը տեղյակ է ռուսական ագրեսի խաղի սցենարից: Հարիսն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի պետությունները միասնական են Ռուսաստանի գործողությունների գնահատման հարցում, քանի որ դրանք չափազանց ակնհայտ են: «Ռուսական ագրեսիան ունի խաղի իր սցենարը, որը մենք շատ լավ գիտենք»,-հայտարարել է նա: Փոխնախագահը կարծում է, որ ՌԴ-ն դեռ որոշ ժամանակ պնդելու է, որ ինքը չի մասնակցում Ուկրաինայի վրա հարձակմանը ՝ սպասելով խաղի մեջ մտնելու պահին: «Ռուսաստանը կխաղա սեփական անտարբերությունն ու անմեղությունը և միաժամանակ կեղծ հիմքեր կստեղծի հարձակման համար։ Դրա համար նա ուժ է հավաքում հարձակման վայրերում։ Դրա համար էլ մենք հիմա ծանուցում ենք ստանում ռուսական կեղծ քարոզչության տարածման մասին», - հավելել է նա։ Հարիսը նաև պնդում է, որ...