Լատվիայի քաղաքացիները կամավոր հիմունքներով կմասնակցեն Ուկրաինայի պաշտպանությանը
Լատվիայի քաղաքացիները ազգային զինված ուժերի ռեզերվում գրանցվելուց հետո կկարողանան Ուկրաինայում զինվորական ծառայություն անցնել կամավոր հիմունքներով։ Օրենսդրության համապատասխան փոփոխությունը կատարել է Լատվիայի Սեյմը։ Նրանք, ովքեր ցանկանում են «աջակցել Ուկրաինային և այնտեղ կամավոր լինել՝ պաշտպանելու Ուկրաինայի անկախությունը և մեր ընդհանուր անվտանգությունը, պետք է կարողանան դա անել», - ասում է պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Յուրիս Ռանկանսը:...