Ուկրաինայում վիրավորվել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Գերասիմովը
Ըստ ինսայդերական տեղեկությունների, Ռուսաստանի դաշնության գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ, Վալերիյ Գերասիմովը վիրավորվել է Ուկրաինայի տարածքում։ Գերասիմովը ստացել է աջ սրունքի բեկորային վնասվածք, առանց կոտրվածքի։ Հիշեցնենք որ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը, ըստ նախնական տեղեկությունների, պատերազմական գործողությունները ղեկավարելու նպատակով, անձամբ գտնվում էր Ուկրաինայի Իզյում բնակավայրի մոտ։