Հայը

(Ա)    ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ.  Պարույր Սևակ
Հայաստանաճանաչում, Հայը, Մշակույթ, Նյութերի ընտրանի, Վերածնունդ, Տեսանյութ

(Ա) ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ. Պարույր Սևակ

https://youtu.be/vs9yc7Nk2WE "Ա" Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, Եվ դարե՜ր առաջ: Մենք բռնությունից խույս էինք տալիս՝ Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ. Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում Եվ դրանով իսկ անուն ստանում՝ Կոչելով մեզ Հայկ: Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ, Ձո՛ւկ, Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից Իր փորը վառած՝ Կիսաբաց բերնով Երկընքից անջուր Գոնե անձրևի շիթ էր պահանջում: Լեռը ծակելով՝ Մենք նրա միջով ջուր էինք տանում Ու շռայլ բանում Մեր այգիների այրի արգանդին: Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք Ձևը վարսանդի Եվ կոչում կարաս, Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր, Եվ մկըրտության այդ ջուրը դեղին Հարբածությունից նույնիսկ առավել Զարմանք էր ազդում այն գոռոզներին, Որ մեզ այնուհետ Չէին հանդըգնում կոչել «բարբարոս»: Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝ Դա...
Հա՛յր մեր, Արա՛
Բնություն, Հայը, Մշակույթ, Նյութերի ընտրանի, Պատմություն, Վերածնունդ, Տեսանյութ

Հա՛յր մեր, Արա՛

https://youtu.be/KnpJI9LD5WM Հա՛յր մեր, Արա՛, Դու Արարիչ Սիրո՛, Ուժի՛, Հավատի՛… Քո Օրհնությամբ այս Աշխարհում Լինելությո՛ւն թող լինի. Ու երբ երկիրը ցավով երկնի՝ Արարչությո՛ւն թող լինի: Եվ քո որդիքը արմենական Փառքդ երգեն, Հաþյր Արա՛: Արիացեղ Արարատում Ծիլարձակո՛ւմ թող լինի… Վահագնացած սերունդների Առատ ծնո՛ւնդ թող լինի. Ու երբ մայրերը օրոր երգեն՝ Զորերգությո՛ւն թող լինի: Եվ քո որդիքը արմենական Փաþռքդ երգեն, Հա՛յր Արա՛:
Արամը
Լուրեր, Հայը, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Արամը

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ Ով ծանոթ է նախընթաց XX դարի Հայոց պատմությանը, չի կարող հոգու խորքում չգուրգուրալ Արամ Մանուկյանի առինքնող ու մոգական կերպարի վրա։ Մի մարդ, մի հերոսական դեմք, մի տիտանական նկարագիր, որ դարձավ համակ նվիրում իր ժողովրդի ու հայրենիքի համար։ Մի քաջարի զինվոր, մի հմուտ ղեկավար ու կազմակերպող, որ իր ողջ կյանքը նվիրաբերեց հայկական ազատամարտին, դաստիարակեց մարտնչող սերունդներ, հեղափոխականորեն կազմակերպեց և ղեկավարեց Վանի հերոսամարտը, ոգին հանդիսացավ Արարատյան մարտերի և կերտեց Հայաստանի անկախությունը՝ իր ներշնչումը ստանալով բացառապես ազգի գերագույն շահերից։ Արամի ոգին ներկա է արդի հայոց պետականաշինության երկնակամարում։ Ազատամարտի, Արցախյան պատերազմների բովով անցած ներկա պայմաններում և Առաջին Հանրապետության իրավահաջորդության ներկա պահանջով, միևնույն անսակարկ նվիրմամբ ու միևնույն...