Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում, Եվրոպայում
Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումների վերսկսված աճը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ պաշտոնյաների մոտ:
Պաշտոնական անձինք, խոսել են անանունության պայմանով, քանի որ նրանք լիազորված չեն եղել հրապարակայնորեն քննարկել այդ հարցը, հայտարարել են, որ զորքերի տեղաշարժը կրկին անհանգստություն է առաջացրել ապրիլից ի վեր, որը վերջին տարիներին Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի կողմից զորքերի ամենախոշոր աճն էր, և արժանացել էր միջազգային արձագանքի:
Այս շրջանում ռուսական զորքերի վերսկսված տեղաշարժերը տեղի են ունենում այն իրավիճակում, երբ Կրեմլը ավելի կոշտ գիծ է վարում Ուկրաինայի նկատմամբ։ Ռուս պաշտոնյաները, սկսած նախագահ Վլադիմիր Պուտինից և ավելի ցածր, վերջին ամիսներին ուժեղացրել են իրենց հռետորաբանությունը՝ հարձակվելով Արևմուտքի հետ Կիևի կապի վրա և անգամ կասկածի տակ...