Միջազգային

Ամերիկյան F-15 կործանիչները վայրէջք են կատարել Էստոնիայում
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ամերիկյան F-15 կործանիչները վայրէջք են կատարել Էստոնիայում

Ամերիկյան F-15 կործանիչները վայրէջք են կատարել Էստոնիայում, տեղեկացնում է չեխական novinky.cz պորտալը: Չորեքշաբթի օրը վեց ամերիկյան F-15 կործանիչներ վայրէջք են կատարել Էստոնիայում։ Դա ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու միջոցառման մի մասն է: Դաշինքը, այսպիսով, արձագանքում է Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ աճող լարվածությանը:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնի այցը Հայաստան
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնի այցը Հայաստան

Այս շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերական կարողությունների հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը։ Նա հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և արտակարգ իրավիճակների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունը և հետագա համագործակցությունը։ Հանդիպումներին ներկա էր նաև դեսպան Թրեյսին։ Գեներալ Վոհնը այցելել է 12-րդ խաղաղապահ բրիգադ և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։ Նա նաև եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին։ --------------------------------- Brigadier General Edward Vaughan, the Deputy Director for Partnering, Security Cooperation, and Space Capabilities at United State...
Հրամայական է դառնում կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի համագործակցությունը. Բևեռի հայտարարությունը
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Հրամայական է դառնում կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի համագործակցությունը. Բևեռի հայտարարությունը

ՀԱՅԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի սփյուռքների համագործակցության անհրաժեշտության մասին Քաղաքակիրթ աշխարհը պաշտոնապես արձանագրել է, որ Կրեմլը նպատակ ունի նոր ձևաչափով վերականգնելու Խորհրդային Միությունը։ Այս երևույթը տարբեր դրսևորումներով զավթման ու գաղութացման սպառնալիք է ստեղծում նախկին ԽՍՀՄ կազմում եղած, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ազգերի համար։ Ասվածի մասին են վկայում, մասնավորապես, ԽՍՀՄ լուծարումից հետո Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում մնացած ռուսական զորքերն առ այսօր այնտեղ պահելը և այդ շրջանի փաստացի ռազմակալումը, 2008 թ. առ այսօր Վրաստանի և 2014 թ. առ այսօր Ուկրաինայի տարածքների զավթումն ու դրանց դե յուրե կամ դե ֆակտո բռնակցումը, Բելառուսին և Հայաստանին այսպես կոչված Միութենական պետության մեջ մտցնելու անթաքույց քաղաքականությունը, ՀԱՊԿ-ի ձևաչափի չարաշահմամբ օրեր...
Ռուսաստանը կմնա միայնակ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ բախման դեպքում.ՍԱՄՎԵԼ ԱՍԼԻԿՅԱՆ
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Ռուսաստանը կմնա միայնակ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ բախման դեպքում.ՍԱՄՎԵԼ ԱՍԼԻԿՅԱՆ

Առցանց ելույթ ունենալով Դավոսի ֆորումի բացմանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից և ձգտել խաղաղ գոյակցության։ Իրանը` ըստ իր քաղաքական ավանդույթների, վերջին տարիների ընթացքում միշտ պահպանել է սկզբունքային դիրքորոշում Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում և ընդգծել է միջազգային նորմերի պահպանման անհրաժեշտությունը։ Իրանը չի՛ աջակցի Ռուսաստանին ռուս-ուկրաինական ռազմական բախման դեպքում: Թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հստակ վերջերս հայտնեց իր տեսակետը Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցի շուրջ, հանձինս Ալիևի, որը Կիևում հայտնեց իր աջակցությունը Ուկրաինային, իսկ Էրդողանը բազմիցս խոսել է Ղրիմի զավթման մասին՝ ռուսական զորքերի կողմից: Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը կմնա միայնակ Ուկրաինայի դեմ լայնամա...
Բաքվի ուղղափառ-ռուսական եկեղեցու առաջնորդը համարում է, որ Արցախում չկան հայկական եկեղեցիներ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Բաքվի ուղղափառ-ռուսական եկեղեցու առաջնորդը համարում է, որ Արցախում չկան հայկական եկեղեցիներ

Ադրբեջանի մուսուլմանական, ուղղափառ, հուդայական և կաթոլիկ կրոնական առաջնորդները պատրաստվում են այցելել Հռոմի Պապին՝ ներկայացնելու նրան Արցախում եկեղեցիների և մզկիթների վիճակի մասին տեղեկատվություն: Հիշեցում․ Բաքվի ուղղափառ-ռուսական եկեղեցու առաջնորդը համարում է, որ Արցախում չկան հայկական եկեղեցիներ, դրանք աղվանական են, իսկ հայերը գրավել և սեփականացրել են դրանք, ինչպես նաև նա «Հաղթական Ալիևի» բարորության համար պատարագ է տվել 44-օրյայից հետո։ Ահա համապատասխան հղումը՝ https://eadaily.com/ru/news/2021/11/19/v-bakinskoy-eparhii-rpc-molyatsya-za-pobedonosnogo-gospodina-ilhama-alieva?fbclid=IwAR0w24hzpFu2OOgJpzK7imFVZywz1PNHxaolQRC-e9sToW4p7kmH5UqhHpM...
Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը մեկնում է Կիև և Մոսկվա
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը մեկնում է Կիև և Մոսկվա

Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Բերբոքը մեկնում Է Կիև և Մոսկվա: Նա ցանկանում է օգնել վերացնել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի հարձակումից հետո պահպանվող լարվածությունը: Աննալենա Բերբոքը վերջին վեց շաբաթվա ընթացքում զգալի քանակությամբ բանակցություններ է անցկացրել որպես արտաքին գործերի նախարար: Բայց այդ բանակցություններիը «թեթև վարժանք» են Կիև և Մոսկվա ուղևորության համեմատ: Ռուս գործընկերոջ հետ ելույթը կարող է փորձաշրջան դառնալ Բերբոքի համար «բաց բեմում»։ Բերբոքի նախորդը՝ Հայքո Մաասը մեկ անգամ նկարագրել է Լավրովի հետ իր հանդիպումը: Այսպես. սկզբում «շատ կառուցողական զրույց» փակ դռների հետևում, ապա «շատ հյուրընկալ երեկո», միայն նրանց միջև թռավ գրություններ: «Միակ ժամանակը, որը կրիտիկական էր, ցավոք, այն էր, որ մենք անցկացրինք համաշխարհային մամուլի առջև»,-ասել է Մաասը: Բերբոքը ն...
Հուսեյնի բանակը զինված էր հենց սպիտակամաշկի երկրի զենքով.Արթուր Այվազյան
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Հուսեյնի բանակը զինված էր հենց սպիտակամաշկի երկրի զենքով.Արթուր Այվազյան

2003թ մարտի 18-ին Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշն Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնին վերջնագիր ներկայացրեց, պահանջելով 48 ժամվա ընթացքում հրաժարական տալ և իր որդիներով լքել Իրաքը: Հուսեյնը մերժեց և բազմահազար մարդկանցով լի հրապարակում հոխորտաց Արևմուտքի դեմ (նկարում), նա վստահ էր, որ ունի հզոր ու լավ զինված բանակ: Վերջնագրի օրվանից 2 շաբաթ անց Իրաքը գրավված էր: Հուսեյնը մահապատժի ենթարկվեց 2006թ Իրաքի Գերագույն դատարանի որոշման հիման վրա: Այսօր մեկ այլ բռնապետ, բայց արդեն սպիտակամաշկ, կրկին հոխորտում է նույն այդ Արևմուտքի դեմ: Իմիջայլոց, Հուսեյնի բանակը զինված էր հենց սպիտակամաշկի երկրի զենքով: ...
Ռուսաստանը գործակալներ է տեղակայել արևելյան Ուկրաինայում սադրիչ գործողություններ իրականացնելու նպատակով. Ջեն փսակի (Սպիտակ Տան խոսնակ)
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ռուսաստանը գործակալներ է տեղակայել արևելյան Ուկրաինայում սադրիչ գործողություններ իրականացնելու նպատակով. Ջեն փսակի (Սպիտակ Տան խոսնակ)

Սպիտակ  տան խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ Ամերիկայի միացյալ նահանգները տեղեկություններ ունի, որ Ռուսաստանն արդեն տեղակայել է գործակալների խումբ՝ արևելյան Ուկրաինայում կեղծ դրոշով գործողություն իրականացնելու համար: «Այս գործակալները ներգրավված են քաղաքային պատերազմում և պատրաստված են պայթուցիկներով ռուս պաշտոնյաների դեմ դիվերսիաներ իրականացնելու նպատակով, որոնց համար Մոսկվան, այնուհետև, ցանկանում է մեղադրել Կիևին»,-ասել է Ջեն Փսակին։...
Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանին (տեսանյութ)
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Տեսանյութ, Քաղաքական

Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանին (տեսանյութ)

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ քաղաքագետ դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հրցազրույցը Ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանի լրատվականի հիմնական թողարկմանը` Կիրակնօրյա լուրերին։ «Ժամանակը չափազանց սահմանափակ էր, բայց հիմնական ուղերձը տեղ հասավ»- ասել է դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Մանրամասները տեսանյությում՝ https://www.youtube.com/watch?v=V5UKS4vz_lM