ՈՒկրաինան, Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան սկսել են նոր ալյանսի ստեղծման գործընթացը
Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը պաշտոնապես սկսել են եռակողմ համագործակցության ձևաչափը տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության զարգացման, ինչպես նաև անվտանգության ոլորտում: Այս մասին Կուլեբան ասել է Կիևում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետական քարտուղար Էլիզաբեթ Տրասի հետ համատեղ առցանց ճեպազրույցի ժամանակ:
Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ շուտով երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների պաշտոնական կայքերում կհայտնվի համապատասխան համատեղ հայտարարություն: «Դրանում ասվում է, մասնավորապես, այն մասին, որ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կողք կողքի կկանգնեն ուկրաինացի ժողովրդի հետ՝ միջազգայնորեն ճանաչված նորմերի սահմաններում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերում: Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան կօգնեն մեզ պաշտպանել մեր պետությ...