Ուկրաինայի վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանին կանգնեցնել աննախադեպ ճնշմամբ. Քամալա Հարիս
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Մյունխենում ընթացող անվտանգության կոնֆերանսի ժամանակ հայտարարել է որ ԱՄՆ-ը տեղյակ է ռուսական ագրեսի խաղի սցենարից:
Հարիսն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի պետությունները միասնական են Ռուսաստանի գործողությունների գնահատման հարցում, քանի որ դրանք չափազանց ակնհայտ են: «Ռուսական ագրեսիան ունի խաղի իր սցենարը, որը մենք շատ լավ գիտենք»,-հայտարարել է նա: Փոխնախագահը կարծում է, որ ՌԴ-ն դեռ որոշ ժամանակ պնդելու է, որ ինքը չի մասնակցում Ուկրաինայի վրա հարձակմանը ՝ սպասելով խաղի մեջ մտնելու պահին: «Ռուսաստանը կխաղա սեփական անտարբերությունն ու անմեղությունը և միաժամանակ կեղծ հիմքեր կստեղծի հարձակման համար։ Դրա համար նա ուժ է հավաքում հարձակման վայրերում։ Դրա համար էլ մենք հիմա ծանուցում ենք ստանում ռուսական կեղծ քարոզչության տարածման մասին», - հավելել է նա։ Հարիսը նաև պնդում է, որ...