Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերն այս պատերազմում առաջին անգամ հարձակման են անցել
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինայի զինված ուժերն այս պատերազմում առաջին անգամ հարձակման են անցել

Նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ հարձակման են անցել Դոնբասում, և մասնավորապես առաջ են շարժվել Դոնեցկի շրջանի օկուպացված Գորլովկայի մատույցներում։ «Մեր ստորաբաժանումների մեծ մասը պահում է իրենց դիրքերը, և մեր բրիգադներից մեկը նույնիսկ առաջ է գնացել Գորլովկայի մատույցներում: Հիմա նրանք այնտեղ ամրացնում են դիրքերը և հավանաբար կզարգացնեն հարձակողական գործողությունը, որը չի կարող լավ չլինել, քանի որ առաջին անգամ 7 օրվա ընփացքում- առաջին անգամ մեր ստորաբաժանումները հարձակման անցան առանձին ուղղությամբ։ Եվ կարծում եմ, որ սա վերջին հարձակումը չէ, և ոչ վերջին հակահարձակումը, և կգա ժամանակ, շուտով կգա, երբ մենք կազատագրենք մեր հողը, այլ ոչ թե պարզապես կպաշտպանենք այն»,- ընդգծել է Արեստովիչը:...
«Պուտինը կպարտվի» Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինայի վրա ռուսական հարձակումն անվանել է ռազմական հանցագործություն
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

«Պուտինը կպարտվի» Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինայի վրա ռուսական հարձակումն անվանել է ռազմական հանցագործություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն Ուկրաինայում որակվում են որպես ռազմական հանցագործություն։ «Իր նողկալի հարձակման ժամանակ ինքնիշխան երկրի վրա, նա թերագնահատեց ուկրաինացի ժողովրդի արտասովոր տոկունությունը և ազատ աշխարհի միասնությունն ու վճռականությունը՝ ընդդիմանալու ռուսական բարբարոսությանը: Եթե Պուտինը կրկնապատկի իր գործողությունները, ապա մենք նոիյնպես կկրկնապատկենք, ավելի մեծացնելով տնտեսական ճնշումը և կաջակցենք Ուկրաինային ֆինանսներով, զենքով և մարդասիրական օգնություններով»,- հավելել է Ջոնսոնը։ Նա վստահեցրել է, որ Բրիտանիան «կշարունակի սեղմել պուտինյան ռեժիմի շուրջ օղակը»։ «Պուտինը պետք է ձախողվի իր մոլախաղում, և ես չեմ կասկածում, որ նա կձախողվի, և մենք կհաջողենք պաշտպանել Ուկրաինան», - ասել է Ջոնսոնը։...
Բևեռի պատվիրակությունը այցելել է Ուկրաինայի դեսպանատուն
Լուրեր, Միջազգային, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Բևեռի պատվիրակությունը այցելել է Ուկրաինայի դեսպանատուն

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ?? ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական բևեռի պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Ժադանը։ Բևեռի խորհրդի անդամներ Արա Պապյանը, Վահե Գասպարյանը և Վարուժան Ավետիսյանը Բևեռի անունից աջակցություն հայտնեցին Ուկրաինայի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ Կողմերը հաստատեցին, որ կայսերական Ռուսաստանից ազատագրումը գոյութենական խնդիր է թե՛ Ուկրաինայի և թե՛ Հայաստանի պետականությունների համար, ուստի Ուկրաինայի ներկայիս ազատագրական պայքարն ամբողջությամբ բխում է Հայաստանի ու հայության շահերից։...
Եվրահանձնաժողովի նախագահը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Եվրահանձնաժողովի նախագահը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

Եվրահանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա Վան դեր Լեյենը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ներկայիս անվտանգային ճգնաժամի հետ կապված  հարցերին։ Եվրահանձնաժողովի նախագահը հատուկ ընդգծել է, որ իրենք հարգում  են և աջակցում Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։  
Բելառուսը մտավ պատերազմի մեջ, բելառուսական զորքերը մտել են Ուկրաինա
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Բելառուսը մտավ պատերազմի մեջ, բելառուսական զորքերը մտել են Ուկրաինա

Բելառուսական զորքերը մտել են Չեռնիգովի շրջան։ Ուկրաինայի հատուկ հաղորդակցության և տեղեկատվության պաշտպանության պետական ​​ծառայության տվյալներով՝ տեղեկությունը հաստատել է պաշտպանության ուժերի «Հյուսիս» մարզային վարչության ներկայացուցիչ Վիտալի Կիրիլովը։ Բելառուսը մտավ պատերազմի մեջ, բելառուսական զորքերը մտան Չեռնիգովի շրջան: Միխայլո-Կոցիուբինսկիի տեղի բնակիչների խոսքով, ժամը 11:30-ին անցել է բելառուսական 33 միավորից բաղկացած շարասյուն, որից 11-ը՝ գրադներ։ Ավելի վաղ Պաշտպանական ռազմավարության կենտրոնը հայտնել էր, որ շատ մեծ հավանականություն կա, որ Բելառուսի Հանրապետության ինքնահռչակ կառավարությունը կորոշի Բելառուսի Հանրապետության զինված ուժերի մասնակցությունը Ռուսաստանի կողմից մղվող պատերազմին։ Սա նշանակում է Բելառուսի զինված ուժերի բոլոր ուժերի և միջոցների կիրառում Ուկրաինայի պաշտպանակ...
Վաշինգտոնում Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը հանդիպել է Ջոն Բոլթոնի հետ
Լուրեր, Միջազգային, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Վաշինգտոնում Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը հանդիպել է Ջոն Բոլթոնի հետ

Փետրվարի 28-ին Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը Վաշինգտոնում հատուկ փակ ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Քննարկվել են տարածաշրջանին և մասնավորապես Հայաստանին վերաբերող հարցեր։ Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Ջոն Բոլթոնը եղել է ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ում, ապա ԱՄՆ [նախագահի] Ազգային անվտանգության խորհրդականը։ Ամերիկյան գործադիր իշխանությունում Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը հաճախ համարվում է նախագահից հետո չորրորդը` իշխանական բուրգում։ Ջոն Բոլթոնը ամերիկյան քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից է, հանրապետական կուսակցության բազմամյա առաջնորդներից։ Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 1 Մարտի, 2022թ. Երևան...
Լատվիայի քաղաքացիները կամավոր հիմունքներով կմասնակցեն Ուկրաինայի պաշտպանությանը
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Լատվիայի քաղաքացիները կամավոր հիմունքներով կմասնակցեն Ուկրաինայի պաշտպանությանը

Լատվիայի քաղաքացիները ազգային զինված ուժերի ռեզերվում գրանցվելուց հետո կկարողանան Ուկրաինայում զինվորական ծառայություն անցնել կամավոր հիմունքներով։ Օրենսդրության համապատասխան փոփոխությունը կատարել է Լատվիայի Սեյմը։ Նրանք, ովքեր ցանկանում են «աջակցել Ուկրաինային և այնտեղ կամավոր լինել՝ պաշտպանելու Ուկրաինայի անկախությունը և մեր ընդհանուր անվտանգությունը, պետք է կարողանան դա անել», - ասում է պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Յուրիս Ռանկանսը:...
Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ

Ուկրաինայի նախագահ Ջելենսկին հայտարարել է որ հակապատերազմական կոալիցիայի երկրների կողմից Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ։ Վլադիմիր Զելենսկին իր խոսքում նշել է, որ նմանօրինակ պատժամիջոցներ չեն կիրառվել երբեք, Եվրոպայի ամբողջ երկինքը փակ է ռուսական ավիաընկերությունների համար, ռուսական բանկային համակարգը անջատվել է "Swift"-ից, սառեցվել են ռուսական կենտրոնական բանկի, արժույթի պահուստները, արևմուտքի շատ երկրներ ռազմամթերքի և հումանիտար օգնություն են տրամադրում Ուկրաինային ամենօրյա ռեժիմով։  ...
«Դուք իմ հերոսներն եք». Անդրեյ Շևչենկոն դիմել է Ուկրաինայի բանակին և ժողովրդին
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Պատմություն

«Դուք իմ հերոսներն եք». Անդրեյ Շևչենկոն դիմել է Ուկրաինայի բանակին և ժողովրդին

Լեգենդար նախկին ֆուտբոլիստ, Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն դիմել է բանակին, նախագահին և ուկրաինացի ժողովրդին, ովքեր պաշտպանում են երկիրը ռուսական զորքերի ներխուժումից։ Ծնողներս և քույրս Կիևի մեռձակայքում են: Նրանց հետ մեն ինչ լավ է, բայց այն, ինչ կատարվում է, սարսափելի է։ Ես ուղղակի ուզում եմ աջակցության և երախտագիտության խոսքեր ասել մեր քաջարի ուկրաինական բանակին, նախագահին, մեր ժողովրդին, ովքեր այսօր պաշտպանում են մեր երկիրը։ Ամեն ինչ արվում է, որ այս պահին գոյատևենք։ Դուք իմ հերոսներն եք, ես հպարտ եմ իմ երկրով, հպարտ եմ իմ ժողովրդի համար։ Լոնդոնում բազմաթիվ բողոքի ցույցեր են: Մենք շփվում ենք կառավարության մակարդակով, որպեսզի կազմակերպենք այն օգնությունը, որն այժմ անհրաժեշտ է, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է Շևչենկոն:...
Մենք համաձայնվել ենք բանակցությունների, բայց մեր տարածքի ոչ մի կտոր չենք հանձնելու. Ուկրաինայի արտգործնախարար
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Մենք համաձայնվել ենք բանակցությունների, բայց մեր տարածքի ոչ մի կտոր չենք հանձնելու. Ուկրաինայի արտգործնախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցություններում չի պատրաստվում հանձնվել, կապիտուլյացիա չի լինի։ «Մենք չենք պատրաստվում գնալ Բելառուսի Գոմել քաղաք, որը ծառայում է որպես Ռուսաստանի ռազմաբազա: Մենք կհանդիպենք սահմանին: Մենք կգնանք այնտեղ, որպեսզի լսենք, թե ինչ կասի Ռուսաստանը: Մենք այնտեղ գնում ենք առանց նախնական բանակցությունների: Առանց նախնական համաձայնության, թե «Ի՞նչ կարող է լինել այս բանակցությունների արդյունքը։ Մենք գնում ենք այնտեղ՝ լսելու։ Եվ մենք գնում ենք այնտեղ՝ հայտնելու մեր կարծիքը այս պատերազմի և Ռուսաստանի գործողությունների մասին», - ասել է Կուլեբան։ «Եվ եթե այս բանակցությունների արդյունքը լինի խաղաղությունն ու պատերազմի ավարտը, սա պետք է ողջունել, բայց ես հստակ ասում եմ, որ մենք չենք հանձնվելու, կապիտու...