Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, թվային արժույթ Bitcoin-ի (կրիպտոարժույթ) մայնինգը տարեկան արտանետում է հազարավոր տոննաների հասնող էլեկտրոնային թափոններ: Մայնինգով զբաղվողները ամեն տարի արտադրել են 30.700 տոննա էլեկտրոնային թափոններ:
Արդյունքում արտադրվող էլեկտրոնային թափոնների քանակը համադրելի Է Նիդեռլանդների նման երկրում “փոքր ՏՏ եւ հեռահաղորդակցային սարքավորումների” թափոնների ծավալի հետ, որը ներառում է բջջային հեռախոսներ, անհատական համակարգիչներ, տպիչներ և հեռախոսներ, հայտարարել են հետազոտողները:
Մայնինգով զբաղվողները գումար են վաստակել, ստեղծելով նոր կրիպտոարժույթ, բայց սպառում են մեծ քանակությամբ էներգիա: Նրանք ստուգում են կրիպտոարժույթի գործարքները, թվային արժույթ ձեռք բերելու հնարավորության դիմաց: Ուշադրությունը կենտրոնացած էր էլեկտրաէներգիայի սպառման ծավալների վրա, որն այժմ ավելի շատ է, քան օրինակ՝ Ֆիլիպիններում, եւ այդ աղտոտվածության պատճառով ջերմոցային գազեր են առաջանում: