Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է Բաքվի ԱԳՆ-ի Իրանի հասցեին հնչեցրած նոր մեղադրանքներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նասեր Քանաանին իր «Թվիթեր»-ի էջում տեղեկացրել է, որ խնդրել են Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը բացատրել Իսրայելի արտգործնախարարի խոսքերն այն մասին, որ իրենք պայմանավորվել են Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին: Սակայն Քանաանին նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է ու գնացել Իրանի հասցեին նոր մեղադրանքների:
«Բաքվի լռությունը չի՞ նշանակում, որ երկիրը հաստատում, անուղղակի հավանություն է տալիս իր ռազմավարական գործընկերոջ խոսքերին», հարցրել է Իրանի ԱԳՆ խոսնակը: