1215-ին աշխարհի տարբեր ծայրերում ստեղծվեցին երկու անչափ կարևոր քաղաքական փաստաթղթեր` Թեմուչինի ստեղծած օրենսգիրքը` Չինգիզխանի Յասսան («կարգ», «հրամանագիր») և Անգլիայի արքա Հովհան Անհողի կողմից ստորագրված Ազատությունների մեծ խարտիան (լատ.՝ Magna Carta Libertatum, անգլ.՝ The Great Charter)։
Փաստաթղթերի հիմքում ընկած էր երկու ժողովուրդների մշակույթն ու մտածելակերպը և երկուսն էլ միտված էին ուժեղ պետության գաղափարին։ Առաջինով դրվում էին անգլիական պառլամենտարիզմի սաղմերը, երկրորդով կյանքի էր կոչվում ուժեղ պետության մոնղոլական մոդելը։ Երկուսն էլ մեծ հետք են թողել պետության կառավարման ձևի, հարևան երկրների իրավական համակարգերի, մարդկային գիտակցության և համաշխարհային պատմության ընթացքի վրա։ Արժե ուսումնասիրել։
Արշալույս Զուրաբյան