«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Կարո՞ղ է արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ բան ճիշտ անել։ Օր չկա, որ չանցնի առանց հավելյալ վատ լուրերի Հայաստանից և Արցախից։ Մեր թշնամիներին մեղադրելու փոխարեն՝ մենք պետք է տեսնենք մեր սեփական թերությունները և դադարենք մեզ ավելի շատ վերքեր հասցնել։
2020 թվականի Արցախյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանում տիրող ծանր ճգնաժամի պայմաններում թվում էր, թե հայ ղեկավարները իմաստություն կունենան համախմբելու ժողովրդին և ուժեղացնել բանակը՝ երկրի վրա հետագա հարձակումները կանխելու համար։
Զարմանալիորեն, Հայաստանը որդեգրել է մի ուղղություն, որը տանում է ազգի ավելի պառակտման ու թուլացման։ Հայ ղեկավարները չափազանց ապաշնորհ գտնվեցին այսքան ճգնաժամային խնդիրներ ունեցող երկիր կառավարելու համար: Փոխանակ փորձելու նվազագույնի հասցնել Հայաստանի կորուստները՝ նրանք վճռական են տրամադրված ավելացնելու թշնամիների հասցրած վնասը։
Չորս տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայերին բաժանել է «սևերի» ու «սպիտակների», արցախցիների ու հայաստանցիների, նախկին առաջնորդներն ընդդեմ ներկաների և Հայաստանն ընդդեմ Սփյուռքի, այն ժամանակ, երբ հայերը համախմբվելու խիստ կարիք ունեն։ Նա սպառնացել է իր ներքաղաքական հակառակորդներին «պատերով տալ և փռել ասֆալտին»։ Անցյալ տարի նա նույնիսկ մուրճը ձեռքին գնաց նախընտրական արշավի՝ խոստանալով ջարդուփշուր անել իրեն ընդդիմացողների գլուխները։
Ամբողջական նյութը, հետևյալ հղոմով՝