Սարգիս Կասյանը 1920 թվականին Բաքվում ստեղծեց Հայ Հեղկոմը, որը 11-րդ Կարմիր բանակի հետ ներխուժեց Հայաստան։
Այս կոմիտեն հրահանգներ ուղարկեց Կարսի մարզ մեկնող բոլոր բոլշևիկներին հակապատերազմական քարոզչություն կազմակերպելու համար։
Կասյանն առաջ է քաշել հետևյալ թեզերը.
?Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի։
?Թուրքիան Ռուսաստանի դաշնակիցն է և իր ազգային ազատության համար պայքարում է արևմտյան իմպերիալիստների (սորոսականների) դեմ։
?Հանրապետական Հայաստանի հաղթանակը կնշանակի արեւմտյան իմպերիալիզմի (սորոսականների) հզորացում։
Այս դավաճանը հայ բոլշևիկների խնդիրն էր համարում Հայաստանի պարտության արագացումը, որից հետո կարագացվեր Հայաստանի «սովետականացումը» (ՌԴ֊ին միանալը։
Այս նպատակին հասնելու համար նա առաջարկեց.
? Ցանկացած միջոցներով քայքայել պատերազմող հայկական բանակը,
? Կազմակերպել դասալքությունը և ամեն կերպ խոչընդոտել զորակոչին,
? Ճակատներում զինվորներին պրոպագանդել, որ նրանք չկրակեն մոտեցող թուրք զինվորների վրա, այլ թողնեն դիրքերը և վերադառնան թիկունք,
? Չենթարկվել սպաների հրամաններին և անհրաժեշտության դեպքում ոչնչացնել նրանց։
Բացատրել, որ ազատվելով դաշնակցականներից (սորոսականներից)՝ Հայաստանը հավերժ կմնա Ռուսաստանի հետ։ Պատերազմին և սովին ընդմիշտ վերջ կտրվի, և մշտական բախումներից ավերված երկիրը կզարգանա Ռուսաստանի կազմում։
Բոլոր համընկնումները պատահականություն են։
Լուսինե Ազնաուրյան