ՄԱՍ 1
Աշխարհում վերջին տարիների թիվ մեկ մրցակցությունն անկասկած Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև ծնունդ առած մեծ մրցակցությունն է: Այս մրցակցությունը հետաքրքրական է իր բազմաբնույթ դրսևորումներով, զարգացման ընթացքի տարաբնույթ ձևերով և ինտենսիվության փոփոխականությամբ: Նորագույն ժամանակներով պայմանավորված՝ կողմերի զինանոցն ու գործելաոճը իր «ճոխությամբ» գերազանցում է մինչ այժմ տեղի ունեցած նմանատիպ (ոչ պատերազմական) բոլոր զարգացումները: 2021 թվականից սկսած՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախագահությամբ պայմանավորված, կարծես էականորեն ավելի բարձր մակարդակ տեղափոխվեց այս մրցակցությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ ամենամոտ ապագայում իրադարձությունները վճռորոշ հանգուցալուծման փուլ են մտնելու և որոշակիանալու են:
Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Խորհրդային Միության փլուզումից հետո, Ռուսաստանը կառավարելի «խնդիր» է մնացել: Ռուսաստանի արագընթաց և անկառավարելի թուլացումն ու փլուզումը կհանգեցներ Չինաստանի կողմից այդ հսկա կայսրության կլանմանն, ուստի նման սցենարը եղել ու մնում է անթույլատրելի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Մյուս կողմից, եթե ելցինյան Ռուսաստանը անկարողունակ ու տնտեսապես ինֆանտիլ վիճակում իրեն թույլ չէր կարող տալ «չարաճճիություններ» անել, ապա պուտինյանը՝ բավականին տհաճ զարգացումներ գեներացրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների համար բոլոր «հնարավոր ու իրեն հասանելի» տարածաշրջաններում, բայց դա միայն այսպես կոչված «այսբերգի» երևացող մասն է, Ռուսաստանի գործունեությունը աշխարհաքաղաքական մեծ բովում քիչ է եղել ինքնուրույն, այն մեծապես ծառայեցվել է Չինաստանին, հատկապես վերջին տարիներին, երբ Ռուսաստանի հարուստ ընդերքը հնարավորինս ամենաէժան կերպով ծառայում է Չինաստանի տնտեսության պահանջարկը բավարարելուն, իսկ քաղաքական ազդեցությամբ հետխորհրդային տարածքում Ռուսատանը վեր է ածվել Չինաստանի կողմից կառավարվող վերակացուի:
Շարունակելի …
ԿԱՌԼԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ