Ռազմական տեխնոլոգիաները մտել են հետաքրքիր հեղափոխական փուլ։ Ինչպես փոքր ստարտափերը իրենց կրեատիվի ու էնտուզիազմի հաշվին կարողանում են ստանալ ավելի լավ լուծումներ քան գիգանտ կորպորացիաները, այնպես էլ ռազմական ոլորտում այսօր հնարավոր է ստանալ լուծումներ, որոնք փոքր երկրներին կդարձնեն գերտերություններին հավասար ուժ։ Օրինակ «Zangi»-ի մշակած Streaming տեխնոգիաները մի քանի մակարդակ ավելի լավն են քան «Google»-ի մշակած նմանատիպ լուծումները։
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասով ունի 2 սցենար, ատոմային և ոչ ատոմային։ Ոչ ատոմային պատերազմի սցենարը նախատեսում է մի քանի տասնյակ հազար «Tomahawk» տիպի թևավոր հրթիռներով հարձակում ռազմական և ինֆրաստրուկտուրալ օբյեկտների վրա, որից հետո ըստ իրենց հաշվարկների Ռուսաստանը «կգլխատվի»։ Մեկ «Tomahawk»-ի գինը մոտ 2 միլիոն դոլար է։ ԱՄՆ-ն կարող է իրեն թույլ տալ մեկ օրում 100 միլիարդ դորարի զենք կրակել, ինչը աշխարհում ոչ մի այլ երկիր իրեն թույլ տալ չի կարող։
Հիմա ստարտափային տեսլականով պատկերացնենք ստեղծում ենք թևավոր հրթիռ, բայց արժեքը ընդամենը 100 հազար դոլար, և 500 միլիոն ծախսելով արտադրում ենք 5000 հրթիռ։ Այս խմբաքանակը լրիվ բավարար է, որպեսզի հարված հասցվի Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր ռազմական օբյեկտներին և ոչնչացվեն նաև քաղաքացիական կամուրջները, էլեկտրոկայանները, նավահանգիստները, օդանավակայանները, գործարանները ու նավթահանքերը։
Եթե մեր ռազմական միտքը կենտրոնանա 3-4 տեսակի «Game Changer» զինատեսակների մշակելու վրա, ապա անկախ նրանից թե մեր դիմաց ինչ տերություն կլինի կանգնած, ուղղակի ցխելու ենք։
Այս տեխնոլոգիական պատուհանը երկար չի տևելու, եթե մենք հիմա արագ չսկսենք օգտվել սրանից, ապա մի քանի տարի հետո արդեն ուշ է լինելու։
Վահրամ Մարտիրոսյան