Միեւնույն է, Արեւմուտքը Ռուսաստանից խլելու է ազդեցության գոտիները, ներառյալ` Հայաստանը։
Սակայն, միանգամայն տարբեր է, թե Հայաստանը ինչպես կլքի Ռուսաստանի ազդեցության գոտին եւ կտեղափոխվի Արեւմուտքի տիրույթ. որպես ազգային-ազատագրական պայքար մղող ակտիվ ու նախաձեռնող սուբյեկտ, թե որպես պասիվ ու կամազուրկ օբյեկտ։
Արդյունքները բացարձակապես տարբեր են լինելու` անգամ հակադրության աստիճանի տարբեր։ Մի դեպքում կդառնանք ազգ եւ պետություն, մյուս դեպքում` ընդամենը բնակչություն եւ տարածք։ Մի դեպքում կդառնանք մեծ ճանապարհի խանութպան, ընդամենը կգոյատեւենք եւս մի քանի տասնամյակ եւ կկորցնենք մեր ինքնության ու պետականության մնացորդները, մյուս դեպքում` կդառնանք առաջադեմ աշխարհի գործոն, կարդիականացնենք մեր ինքնությունը եւ բազմակի կհզորացնենք մեր պետականությունը, նաեւ` էապես կընդարձակենք մեր տարածքը։
Արեւմուտքի եւ Ռուսաստանի ու Թուրքիայի տարբերությունն այն է, որ Արեւմուտքը մեզ տալիս է զարգանալու եւ հզորանալու հնարավորություն, նաեւ օգնում է, որպեսզի իր հզորությունն ավելացնի մեր ուժն իր ուժին գումարելու միջոցով, իսկ Ռուսաստանը եւ Թուրքիան խափանում են այդ հնարավորությունը եւ ձգտում են իրենց ուժն ավելացնել մեր ուժը սպառելու միջոցով։ Սակայն Արեւմուտքը պետություն ու Հայրենիք չի ստեղծելու մեզ համար եւ մեր փոխարեն։ Եթե չհասկանանք այս պարզ ճշմարտությունը եւ տեր չկանգնենք մեր ճակատագրին` վայ մեզ։
Ժամանակը սուղ է, տխմար չաչանակների վրա մի’ ծախսեք։