Հունական ընկույզի օգտակարությունը

Հունական ընկույզը օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, շնորհիվ նրա, որ հունական ընկույզում առողջ չհագեցված ճարպերի պարունակությունը շատ ավելին է (Oմեգա-3):

Ավելացնենք, որ հունական ընկույզը հարուստ է նաև վիտամիններով և անտիօքսիդանտներով, ինչի շնորհիվ ունի խոլեսթերինը կարգավորող և հակաբորբոքային ազդեցություն:

2013 թ.-ին իրականացված Հարվարդի բժշկական դպրոցի գիտնական Մարտա Գուաշ Ֆերեյի և իսպանացի կոլեգաների համատեղ հետազոտությունները (գիտափորձին մասնակցել է 7 հազար մարդ, 55տ-90տ  տարիքային խմբի) հաստատել են, որ շաբաթական 3 անգամ (1 բաժինը-28գր) հունական ընկույզի օգտագործումը սննդում, 55%-ով նվազեցնում է սիրտ անոթային հիվանդություններից մահացությունը: