Skip to content
Սելենի օգտակար հատկությունների մասին
Սելեն (Selenium)-ի մասին:
- Սելենը օրգանիզմին անհրաժեշտ կարևոր էլեմենտ է: Այն հակաքաղցկեղային հզոր միջոց է:
- Սելենը իմունախթանիչ հատկության շնորհիվ պետք է օրգանիզմի դիմադրողականությունը բարձր պահելու համար:
- Սելենը մեծ դեր ունի վահանաձև գեղձի առողջ գործունեության համար:
- Սելենը նպաստում է մեր մազերի և եղունգների առողջ լինելուն:
- Սելենը օրգանիզմից հեռացնում է այնպիսի վտանգավոր ծանր մետաղներ, ինչպիսիք են սնդիկը և կապարը:
- Սելենը նպաստում է սիրտ-անոթային համակարգի առողջ աշխատանքին:
- Սելենը լավ է յուրացվում օրգանիզմում Վիտամին E- ի հետ համակցված, ուստի սննդակարգում օգտագործեք սելենով և վիտամին E-ով հարուստ սնունդ:
- Սելենով հարուստ են բրազիլիական նուշը, ձկնամթերքը, տավարի լյարդը, միսը,արևածաղկի սերմը:
- Սելենի մեր օրգանիզմին օրական անհրաժեշտ չափաբաժինը 50-60 միկրոգրամ է (պարունակվում է օրինակ 110 գրամ արևածաղկի սերմում, կամ 70 գրամ եփած լյարդում):