ԱՊԱԳԱՂՈՒԹԱՑՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է, ԱՐԻ՛ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քաջ գիտակցելով պետության ու ազգի առաջ կանգնած ծանրագույն մարտահրավերները` կոչ ենք անում ողջ բնակչությանը ակտիվ մասնակցություն բերել սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվող հանրահավաքին:
Հանրահավաքի օրակարգի գլխավոր հրամայականներն են.
1. Ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպման անհրաժեշտությունը,
2. ՀԱՊԿ կոչվող մեռելային, ավելին` թշնամական կառույցի անդամությունից անհապաղ հրաժարվելու անհետաձգելիությունը,
3. Միջազգային լեգիտիմ մանդատի ուժով բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական բախման բոլոր հատվածներում:
Անհրաժեշտ ենք համարում նաև շեշտել, որ նշված խնդիրներն իրենց բնույթով համազգային են և օրհասական, ուստի և ակնկալում ենք լայնընդգրկուն մասնակցություն՝ անկախ քաղաքական այս կամ այն հայացքներից:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
17.09.2022թ, Երևան