1991թ-ից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն

Գիտե՞ք, որ անկախացումից ի վեր ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն։

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել իրավապահ բարեփոխումների ու հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման նպատակով։ Չօգտագործվող ռադիոակտիվ աղբյուրների անվտանգ ու ապահով հեռացման համար ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային գործակալության կողմից հատկացվել է 27 միլիոն ԱՄՆ դոլար։