Փաշինյանը պատերազմի ավարտից հետո ակնհայտորեն փորձում է Արցախի 75%-ի, մասնավորապես Շուշիի, կորուստը արդարացնել կամ մեղմացնել (ինչն անհնար է), բերելով այն աբսուրդային «հիմնավորումը», թե «Շուշիում բնակելի շենքեր չէին կառուցվել» կամ չգիտես, որ հատվածում ճանապարհ չէր ասֆալտապատվել և նմանատիպ այլ խայտառակ բաներ…
Կան բազում օրինակներ, երբ պետությունները անողոք պայքար են մղում այնպիսի տարածքների համար, որոնք ոչ մի ստրատեգիական նշանակություն չունեն և ամայի վայր են հիշեցնում… Ամենացայտունը Ռուսաստանի օրինակն է, որը իր տարածքով աշխարհի ամենամեծ պետությունն է և առաջինն է անտեր ու դուրս մնացած, անխնամ տարածքներ ունենալու հարցում, բայց աչքը, օրինակ, մինչև հիմա Կուրիլյան կղզիների վրա է, որն իր հետ ընդհանրապես կապ չունի…
Հետևապես` թող յուրաքանչյուրը հասկանա, որ հայրենիքի տարածքը բրոքերի աչքով չի կարելի գնահատել: Ոչ էլ ոչխարի աչքով` որպես լավ կամ վատ արոտավայր: Դա առնվազն այլանդակություն է: Հատկապես երկրի ղեկավարի համար:
Գևորգ Գալստյան