Կիպրոս-Հայաստան պաշտպանական համագործակցություն

Ուրբաթ օրը, 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, Կիպրոսի ազգային գվարդիայի կենտրոնակայանում տեղի ունեցավ 2022-2023 թվականների ընթացքում Կիպրոս-Հայաստան երկկողմ պաշտպանական համագործակցության ծրագրի ստորագրման արարողությունը: Ծրագրի ստորագրման ընթացքում Կիպրոսի զինված ուժերը ներկայացնում էր 4-րդ դիվիզիայի պետ, գնդապետ Նեոֆիտոս Պախուլիդիսը, իսկ հայկական զինված ուժերը`ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանը:

Ծրագիրը ներառում է, ի թիվս այլոց, համատեղ վարժանքներ և երկկողմ շփումներ փորձի փոխանակման համար, Կիպրոսի Հանրապետության և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը խթանելու համար, ինչպես նաև ընդգծելու երկու երկրների զինված ուժերի միջև գերազանց հարաբերությունները: