Շվեդիան և Ֆինլանդիան սկանդինավյան երկրներ են, որոնք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ են:
Երբ ԱՄՆ նախագահ Թրամփը պատերազմի օրերին առաջարկեց սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել Արցախում, ռուսական խաղաղապահների տեղակայման մասին երազողները` ծաղրուծանակի ենթարկեցին այդ առաջարկը: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների առաջնային «առաքելությունը» հենց հակամարտության խաղաղ կարգավորումն է, և քանի որ Թուրքիան ևս Մինսկի խմբի անդամ պետություն է, նա կանոնակարգային առումով ունի հավասար գործառույթներ և լիազորություններ, ինչ ունեն մյուս անդամ պետությունները, այս պարագայում նաև սկանդինավյան պետություններ հանդիսացող Շվեդիան և Ֆինլանդիան:
Ռուսական ազդեցության գործակալները (անմիջական կամ միջնորդավորված)` ոմանք գիտակցաբար, ոմանք չգիտակցելով, առաջ էին մղում ռուսական «խաղաղապահներին» այլընտրանք չլինելու թեզը, և արդյունքում` թուրքական «խաղաղապահներին» ստացան որպես «նվեր», քանի որ արևմուտքի այլընտրանքը, հատկապես այս պարագայում, Ռուսաստանը, Բելոռուսիան (որն ունի հստակ ընդգծված ադրբեջանական դիրքորոշում) և Թուրքիան էին։
Այնպես որ, երբ տեղի իշխանություններն այդ օրերին հայտարարում էին միայն ռուսական խաղաղապահների ընդունելի լինելու մասին, փայլուն գիտակցում էին, որ ենթատեքստում նաև հայտարարում են թուրքական «խաղաղապահների» ընդունելի լինելու մասին:
Գևորգ Գալստյան