Ալժիրն ու Մարոկկոն զայրույթով են արձագանքել իրենց քաղաքացիների համար վիզաների քանակը կրճատելու Ֆրանսիայի որոշմանը։ Ֆրանսիան երեքշաբթի հայտարարել է, որ կրկնակի կկրճատի մարոկկացիներին եւ ալժիրցիներին հասանելի վիզաների քանակը, և մեկ երրորդով կկրճատի թունիսցիներին հասանելի վիզաների քանակը: Ֆրանսիան երեք հյուսիսաֆրիկյան երկրներին մեղադրել է իրենց քաղաքացիների վերադարձի հարցում համագործակցելու անկարողության մեջ, որոնց Ֆրանսիան մերժել է այցագրերի հարցում։
Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը երեքշաբթի օրը խոստովանել է, որ վիզաների կրճատման մասին որոշումը «արմատական» և «աննախադեպ» էր: «Բայց դա անհրաժեշտ է դարձել այն պատճառով, որ այդ երկրները հրաժարվում են հետ ընդունել այն քաղաքացիներին, որոնց մենք չենք ցանկանում, կամ չենք կարող թողնել Ֆրանսիայում: Եղել է երկխոսություն, հետո եղել են զգուշացումներ, և այսօր մենք կատարում ենք այդ զգուշացումները»,- ասել է նա «Եվրոպա-1» ռադիոկայանին: