Հեղինակավոր «Ֆորբս» տեղեկատվականի վերլուծաբան Սեբաստիան Ռոբլինը ներկայացրել է 12 պատճառ, թե ինչու է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա մոտալուտ թվում
Բայդենի վարչակազմի պաշտոնյաները ուրբաթ օրը հայտարարեցին, որ կարծում են, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողություններ կձեռնարկի Ուկրաինայի դեմ մինչև Օլիմպիական խաղերի ավարտը՝ աշնանը սկսված ռուսական ցամաքային և ռազմածովային ուժերի զանգվածային կուտակումից հետո:
Այնուհետև Սպիտակ տունը հրամայեց դուրս բերել դիվանագետներին և 150 ամերիկացի զինվորական մարզիչներին Ուկրաինայից և դաշնակիցներին տեղեկացրեց, որ հարձակումը կարող է սկսվել չորեքշաբթի: Քանի որ Սպիտակ տան որոշ գնահատականներ հիմնված էին գաղտնի աղբյուրներից ստացված հետախուզական տվյալների վրա, ներառյալ ազդանշանային գաղտնալսումները, վարչակազմի պաշտոնյաները հրաժարվել են օժանդակող ապացույցներ տրամադրել՝ վախենալով բացահայտել օգտագործված միջոցները: Չնայած Բայդենը հստակ հայտարարել է, որ զորքեր չի ուղարկի Ուկրաինան պաշտպանելու համար, ոմանք անվստահությամբ են վերաբերվում Վաշինգտոնի կանխատեսումներին՝ հավանաբար հիշելով, թե ինչպես են ԱՄՆ հետախուզական ծառայությունները 2000-ականների սկզբին Իրաքի ենթադրյալ զանգվածաին ոչնչացման զենքի ծրագրի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ տրամադրել, ինչը հանգեցրեց Իրաք աղետալի ներխուժմանը:
Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում և հասանելի արբանյակային պատկերներում կան ավելի քան բավարար ապացույցներ, որոնց հիման վրա կարելի է եզրակացություններ անել, որ Ռուսաստանի հարձակումը շատ հավանական է։
Արդյո՞ք սա նշանակում է, որ պատերազմը հաստատ լինելու է: Ո՛չ: Պուտինը դեռ կարող է դուրս բերել իր ուժերը նախքան ռազմական գործողությունների սկսվելը, իսկ հետո պնդել, որ Վաշինգտոնն իր ստվերից է վախենում: Բայց 2022-ի գրեթե բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի զինված ուժերը գործում են այնպես, կարծես իսկապես պատրաստվում են ներխուժել Ուկրաինա: Իսկ փետրվարի կեսերին կուտակումը գրեթե ավարտված է թվում, քանի որ սկզբնական փուլերում բացակայող տարրերը տեղն են ընկնում:
Դիտարկենք տասներկու ցուցանիշներ, որոնք բացատրում են անվտանգության վերլուծաբանների սարսափելի հեռանկարները առաջիկա շաբաթների համար:
- Դիվանագիտական փորձերը շարունակում են ձախողվել:
- Ռուսաստանի Դուման քվեարկելու է ուկրաինական տարածքում ռուսամետ անջատողականներին պաշտոնապես ճանաչելու օգտին:
- Մոսկվան տարհանում է Կիևում իր դեսպանատան աշխատակիցների մեծ մասը։
- Ռուսաստանի մարտական հզորության կեսից ավելին տեղակայված է Ուկրաինայի շուրջը։
- Զինծառայողները գնում են պատերազմի պատրաստ հանդերձանքով:
- Ռուսական զորքերը միայն Ուկրաինային մոտակա բազաներից են շարժվում դեպի սահման։
- Ռուսաստանի օդադեսանտային ուժերը դիրքեր են մտել։
- Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, ուռճացված ուժեղացումներով, լքել է նավահանգիստը՝ «զորավարժությունների գնալու»:
- Ռուսաստանի բարձր հզորության հրետանին տեղակայվում է կրակային դիրքերում։
- Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը (Ռոսգվարդիան) շարժվում է դեպի սահման։
- Լոգիստիկան շատ մոտ է իրական պատերազմի պայմաններին:
- Ռուսական օդուժը թռիչքներ է կատարում դեպի արևմուտք: