Մարդիկ հաճախ սկսելով զբաղվել ֆիզիկական վարժություններով, իրենց առջև մեծ նպատակներ են դնում, այն է բարելավել առողջությունը, կարգավորել մարմնի քաշն ու կազմվածքը: Բայց եթե անկեղծ լինենք դա առիջին մեկ երկու կամ նույնիսկ տաս պարապունքից հետո դժվար իրականանալի նպատակ է:
Իսկ ինչ կարելի է ստանալ ֆիզիկական վարժանքներից հենց հիմա:
Առաջին և միգուցէ ամենագլխավորը, դա հաճույքն է: Ֆիզիկական վարժությունները հաճելի զգացողություններ են առաջ բերում շնորհիվ օրգանիզմում սերոտոնինի, դոֆամինի և նորադրենալինի մակարդակի բարձրացման:
Արդյունքը զգալի է միանգամից, բացի այդ պարապունքից հետո մարդկանց ուշադրության կոնցենտրացիան, ռեակցիան մոտակա մի քանի ժամերի համար աճում է, և ավելի է հեշտանում կենտրոնանալ աշխատելու ընթացքում: