Նոր Կորոնավիրուսային (COVID-19) համավարակը շարունակվում է, ուստի ավելի քան երբևէ կարևոր է դառնում իմունային համակարգը առողջ պահպանելը: Մեր օրգանիզմի իմունիտետը բարձրացնելը կախված է ինչպես առողջ և օգտակար սնվելուց, այնպես էլ վատ սովորույթներից հրաժարվելուց:
ՙՙԱռողջ եղեք՚՚ էջի միջոցով արդեն անդրադարձել ենք օգտակար սնվելուն, իսկ հիմա խոսենք մեր իմունիտետի համար վնասակար սովորույթներից:
1.Ալկոհոլի չարաշահումը բերում է մեր օրգանիզմի իմունային վիճակի բացասական փոփոխությունների:

2.Կերակրի աղի մեծ քանակությամբ օգտագործումը խոչընդոտում է ավելորդ հեղուկի հեռացմանն օրգանիզմից, այսպիսով պատճառ դառնում բարձր արյան ճնշման, ինչը բացասաբար է ազդում մեր իմունային համակարգի վրա:
3.Պետք է բացառել ավելորդ շաքարի օգտագործումը, ինչը կնպաստի օրգանիզմի ուժեղ իմունիտետին, ինչպես նաև հոգեկան առողջության պահպանմանը:

4.Չափից շատ թեյ կամ սուրճ խմելը, դրանց մեջ պարունակվող կոֆեինի պատճառով կարող է առաջացնել անքնություն, ինչն էլ իր հերթին վնասակար ազդեցություն կթողնի մեր իմունային համակարգի վրա:
