«Օղակ» գործողության 100 ամյա ընթացքը. Սամվել Ասլիկյան

Ռուս-թուրքական «Օղակ» գործողությունից և ռուսական գնդակից Թաթուլ Կրպեյանի զոհվելուց 32 տարի է անցել:

1991 թ.-ին տարածաշրջանից հեռացող Ռուսաստանը, Արցախյան հակամարտությունում հայերից վտանգ զգալով տարածաշրջանի ռուս-թուրքական հակահայ ճարտարապետության համար, որը ամրագրվել է 1921 թ.ի «Լենին-Քեմալ» պակտով` դիմեց ուղղակի միջամտության՝ կազմակերպելով «Օղակ» ռազմական գործողությումը:

1991 թ. Ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության շրջանակում, Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ խորհրդային բանակի գնդապետ Մաշկովի գլխավորությամբ ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ համատեղ հարձակվեցին Գետաշեն և Մարտունաշեն հայկական ու հայաբնակ գյուղեր վրա՝ գրավելու և հայաթափաելու այդ երկու հայաբնակ բնակավայրերը:

32 տարի առաջ նույնիսկ սպանելով ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին ու հայաթափելով հյուսիսային Արցախը, ռուսները չկարողացան կանխել հայոց զարթոնքը, Արցախի մեծ մասի ազատագրումը և հայերի շահերի ու արյան հաշվին «Լենին-Քեմալ» պակտով գծված տարածաշրջանի ռուս-թուրքական ճարտարապետության քանդումը:

«Օղակ» գործողությունից և Թաթուլի սպանությունից 29 տարի անց` 2020 թ.-ին, ռուսները թուրքերի հետ միասին կազմակերպեցին Արցախի զավթումը և Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների էթնիկ զտման ընթացքի սկիզբը, որը շարունակվում է մինչև օրս, ռուս-թուրքական «Օղակ» գործողության 2-րդ փուլն ազդարարելով:

Այսօր Արցախը շրջափակել են ոչ թե թուրքերը, այլ ռուսներն ու թուրքերը: Մեր ժողովուրդը այս փաստը պետք է շատ լավ գիտակցի, ինչպես նաև այն, որ այս ընթացքը շարունակվում է ոչ թե 1991 թ. «Օղակ» գործողությունից, այլ 100 տարի վաղմություն ունեցող ռուս-թուրքական համաձայնագրից, որի նպատակն է հայկական պետության վերջնական լուծարումը:

Մեր ժողովուրդը նաև պետք է գիտակցի, որ այսօր, ի տարբերություն 2020 թվականի, երբ ռուսները թուրքերի հետ զավթեցին Արցախը, Ռուսաստանը պարտություն կրելով Ուկրաինայում՝ հեռանում է տարածաշրջանից, և հայության համար նորից հնարավորություն է ստեղծվում կերտել հայկական ինքնիշխան պետություն` հաջորդիվ նաև ազատագրել հայոց Արցախը և ոչ միայն:

«Օղակ» գործողութունների վերջը կարող է դնել միայն հայությունը՝ ստեղծելով ինքնիշխան պետություն և լուծելով քաջ Թաթուլ Կրպեյանի և ընկերների վրեժը:

 

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ