Հեքիաթ Զանգեզուրի (Քաջարանի) պղնձամոլիբդենային կոմբինատի պետականացման մասին!
Հեքիաթի հետաքրքիր մասը կայանում է նրանում, որ կոմբինատի 60 տոկոսը ձեռք է բերել ռուս միլիարդատեր, որին պատկանում է “Գեոպրոմայնինգ Գոլդ” ընկերությունը, որը ըստ խոսակցությունների նաև Ամուլսարի հանքն է ձեռք բերել:
Բնապահպան Լևոն Գալստյանը իր ֆեյսբության էջում տեղեկացնում է.
– Ռուս միլիարդատերը Քաջարանի կոմբինատի 60 տոկոս բաժնեմասի համար վճարել է մոտ 68 միլիոն դոլար, որի 25 տոկոսը (17 միլիոն դոլար արժեքով) նվիրել է ՀՀ կառավարությանը։
Հիմա ուշադրություն․ 2020թ-ի ընթացքում Հայաստանից արտահանվել է 828 միլիոն դոլարի հանքահումքային արտադրանք։ Հիմա հաշվեք 17 միլիոնը կամ 68 միլիոնը դրա քանի՞ տոկոսն է կազմում։ Ճիշտ եք՝ ընդամենը 2 տոկոսն ու 8 տոկոսը։
Այսինքն հերթական անգամ կատարվել է Հայաստանի քաղաքացիների ունեզրկում՝ ինչպես 20 կամ 30 տարի առաջ։ Հիմա էլ 7400 տոննա պղնձի գնով մեր խոշորագույն ձեռնառկության 60 տոկոսը անցավ մի այլ օլիգարխի բաժին։
Իսկ հիմա ամենահետաքրքիր մասը հակառուսական ներկայացող հայտնի հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչը ամեն ինչից խոսելուց չի մոռանում նաև հանքերի պարտադիր շահագործման անհրաժեշտությունից խոսել, այդ թվում Ամուլսարի։
Ուրեմն հակառուսական են, բայց ռուսների գործերը առաջ տալու համար են հանդես գալիս։
Վա’յ վա’յ վա’յ, լավ չստացվեց!
Կառլեն Թադևոսյան