Երբ չի լինում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար…». Փետրվարյան ապստամբություն, 1921 թ.: Մարդ արարածի ծննդյան կարևորագույն իմաստներից մեկը` ձգտումն է դեպի ազատություն և երջանկություն: Դա մարդու բնական իրավունքն է: Հայն այն ազգերից է, որն իր պատմության ընթացքում՝ իր պատմական հայերնիքում, բավականին տուժել է՝ ստրկացվելով բռնակալ ռեժիմների կողմից: Սպանվել, խոշտանգվել և բանտարկվել` հայկական պետությանը հակոտնյա համակարգների կողմից: Եվ Հայ ազգն, օգտվելով իր բնական իրավունքից, ժամանակ առ ժամանակ ապստամբել է: Ապստամբել է ընդդեմ իր երկրի մեջ գործող, օտար կամ օտարին ծառայող ռեժիմների: Հայկ Նահապետից մինչև Նժդեհ, Նժդեհից՝ մինչև մերօրյա պարտվողական իրականությունը մերժողներ: 1920 թվականի դեկտեմբերի 2-ից հետո, երբ Հայաստանի առաջին հանրապետությունը ընկավ, զավթվելով և մասնատվելով թուրքական և կարմիր բանակի հարձակման արդյունքում, նորաթուխ, զավթված կարմիր Հայաստանում, բոլշևիկների կողմից սկիզբ դրվեց «ռազմական կոմունիզմի» քաղաքականությանը: Բոլշևիկյան կառավարությունը սկսեց բռնաճնշումներ կիրառել Առաջին հանրապետության քաղաքական ընտրանու, մտավորականների և զինվորականների նկատմամբ: Կազմաքանդվեց հայկական բանակը, ձերբակալվեցին շուրջ հազար սպաեր, այդ թվում` զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանն ու Հախվերդյանը: Կարմիր բանակը թալանում էր ժողովրդին: Խուզարկությունների նպատակով ներխուժում էին քաղաքացիների բնակարաններն ու առգրավում մարդկանց սեփականությունը` ոսկի, արծաթ ու այլ թանկարժեք իրեր: 1921 թ. փետրվարի լույս 10-ի գիշերը ձերբակալվեցին մոտ 200 դաշնակցականներ, ինչը ժողովրդի մոտ հասունացրեց ապստամբության դիմելու ցանկությունը: Վերջինիս հաջորդող օրերին, Կոտայքի Զար գյուղում, տեղի ունեցած ընդհատակյա խորհդաժողովի ժամանակ, որոշվում է բարձրացնել ապստամբության դրոշ: Իրականում բոլշեվիկյան բռնաճնշումները ծառայեցին իբրև ապստամբելու առիթ. ընդվզման բուն պատճառն ու նպատակը Հայաստանի Հանրապետության վերականգնումն էր: 1921 թ. փետրվարի 13-ին, օգտվելով այն փաստից, որ Վրաստանը խորհրդայնացնելու նպատակով Կարմիր բանակի զորամասերի զգալի հատվածը դուրս էր եկել Հայաստանից՝ հայտարարվեց քաղաքացիական ապստամբություն, որի սկիզբը դրեցին Արագածում վերաբնակեցված սասունցիները։
Հարավային ճակատում զինյալները սկսեցին ապստամբությունը՝ մարտնչելով Կարմիր բանակի ռուսական բոլշևիկների դեմ (Արտաշատ քաղաքի Կամարլու շրջանում), որոնց հրամանատարը Մոլկոչանովն էր: Դրանք Կարմիր բանակի 2-րդ և 3-րդ գնդերն էին։ Ապստամբական ուժերը նրանց դեմ կռվում էին Փոքր Վեդի-Խոր Վիրապի շրջակայքում։ Սպիտակի ճակատում հայկական ապստամբները գործեցին Բաշ-Ապարանից Սպիտակ ուղղությամբ ՝ ունենալով հինգ հարյուր կանոնավոր զինվորական, ինչպես նաև մոտ հազարհար մարդ։ Նրանց գեներալ-հրամանատարը Քենդերյանն էր։ Նրա զորքերը հսկում էին Սպիտակի բարձունքները և փորձում հասնել Վանաձոր։ Հրազդանի հյուսիս-արևելյան ճակատում գտնվող ապստամբական ուժերի հրամանատարն էր Արամ Դավոյանը, ով հետագայում փոխարինվեց գնդապետ Սարգսյանի կողմից։ Այստեղ կենտրոնացած էր ապստամբական ուժերի զգալի մասը, քանի որ Երևան-Սևան ճանապարհը մեծ նշանակություն ուներ Հայաստանի և նրա ազատագրական պայքարի համար։ Զանգեզուրից Գարեգին Նժդեհի զորքերն օգնության հասան ռազմաճակատի՝ Գավառի տեղամասում գտնվող ապստամբններին։ Փետրվարի 18-ին, Կուռո Թարխանյանի և Բաշգյառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ, ապստամբները մտան Երևան, որտեղ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտեն»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։ Ապստամբների կողմից Երևանը ազատագրելուց ժամեր առաջ, բոլշևիկները՝ մինչև հեռանալը, կացնահարեցին հայուրավոր հայ բանտարկյալների, այդ թվում` Սարդարապատի հերոսներին: Ցեղասպանությունից մազապուրծ եղած փոքրաթիվ հայությունը, չնայաց իր ապստամբական ոգու և անկախ պետականության հանդեպ ունեցած մեծ սիրո, չդիմացավ բոլշևիկյան բանակի ճնշմանը, որը 42 օրերի ընթացքում հասցրել էր վերակազմավորվել և վերահամալրել, և Հայաստանը նորից զավթվեց; Ապրիլի 2֊ին վերականգվեց բոլշևիկյան զավթումը, որից օրեր առաջ, մարտի 16ին, Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության պայմանագիրը (Մոսկվայի պայմանագիր), որով Հայաստանի մի մեծ հատվածը հանձնվեց թուրքերին: Խեղաթյուրված պնդում կա, որ 1921 թվականի Մոսկովյան պայմանագրին ստորագրմանը հանգեցրեց Փետրվարյան ապստամբությունը: Իրականում, մարտի 16-ի ակտը երկրորդ հանդիպումն էր: Մոսկովյան պայմանագրի նախաստորագրումը կայացել է Լենինի և Էնվերի միջև համաձայնագրով, որը տեղի է ունեցերլ 1920 թ օգոստոսին` մինչև Փետրվարյան ապստամբությունը, և որով Հայաստանն արդեն կիսվել էր: Զանգեզուրի Նժդեհյան հերոսամարտի և Փետրվարյան ապստամբության շնորհիվ՝ Զանգեզուրը մնաց սովետական Հայաստանի կազմում, իսկ բոլշևիկյան իշխանություններին պարզ դաս դարձավ, որ նրանք որոշ չափով պետք են զսպեն իրենց բռի վերաբերմունքը դեպի հայություը՝ հնարավոր կրկնվող ապստամբությունների վախից, նաև ապստանբության շնորհիվ փրկվեց հայ ազգի այն քաղաքական դասը, առանց որի, հայությունը կկորցներ իր ապագային նետված ազգային նկարագիրը, հանձինս փրկվեցին այնպիսի մտավորականներ, հայ հոգևորականեր և քաղաքական գործիչներ, ինչպիսիքն են` Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, և այլոք: Ինչպես նաև Զանգեզուրի հերոսամարտը և Փետրվարյան ապստամբությունն, ի հեճուկս բոլշևիկա-թուրքական տանդեմի, հիմք դրեց ապագա Հայկական պետության վերածնմանը, հայ ազգի քաղաքական ինքնության պահպաման և վերականգման ընթացքին: Նույնիսկ բոլշևիկյան լայնամասշտաբ քարոզչամեքենայի օրոք, որը գործում էր ի նպաստ Հայոց ոգու կոտրմանը, և նույնիսկ ցեղասպանված ու հոգնած ազգի մեջ, ի հայտ եկան հազարավոր հայորդիներ, որոնք ընդզվեցին բռնակալության դեմ` հանուն Ինքնիշխան Հայկական Պետության: Առաջին Հանրապետության կողմից հայության մեջ վերածնված սերը դեպի պետականություն, վառեց փետրվարի 18-ի ապստամբության կրակը: Ապստամբության ոգին ապրում է հայի մեջ միշտ: Նույնիսկ այսօր` կրեմլա-թուրքական զավթումից հետո, ներքին` գործակալական իշխանա-ընդդիմադիր համակարգի դավաճանությունից հետո, և երեք հանցավոր ռեժիմների կողմից և վերջին` չորսամյա դավաճանա-թավշյա իշխանությունների կողմից տարվող հայ մարդու զինյալ պայքարի պատրաստ ոգին կոտրելու քաղաքականությունից ու բոլշևիկյան «բարի» ավանդույթներին համաձայն` ապստամբության երևույթը ահաբեկչության հետ նույնացնելուց` 2016 թվականի հուլիսյան ապստամբների հանդեպ դատական ընթացքը շարունակելուց հետո` հայ ժողուվուրդի մեջ միևնույն է շնչում է ապստամբության ոգին և սերը դեպի ազատություն և ինքնիշխան պետականություն: Պարզ նայելով մեր անցյալին, սթափ գնահատական տալով մեր պատմությանը և ընդունելով մեր պատմության բացասականը` քաղենք և նորև ապրեցնենք դրականը` նայենք առաջ, պատրաստ լինենք կռվելու հանուն Հայաստան Պետության, ինչպես դա արեցին 1921թ. Ապստամբած ազատ Հայաստանի ապստամբները և ինչպես մեր աչքերի առջև դա արեցին 2020 թվականի, 44 օրյա պատերազմի մեր սրբազան հերոսները` առյուծաբար կռվելով ի հեճուկս Հայաստանի դեմ կազմակերպված տարածաշրջանային դավադրության, որին նպաստել էր ներքին համակարգային դավաճանությունը: Մենք նրանց ինքնիշխան, միացյալ և ազգային – ժողովրդավարական Հայկական պետություն ենք պարտք: Մենք Եռաբլուրին, Արցախ ենք պարտք:
Սամվել Ասլիկյան