Այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Թայվան։ Թայվանի բանակը բարձրացրել է մարտունակությունը, իսկ չինական բանակը շարունակում է զորավարժությունները տարածաշրջանում։
Թայվանի բանակն ունի մարտական պատրաստության երկու մակարդակ՝ «նորմալ մարտական պատրաստության շրջան» (խաղաղ ժամանակ) և «պաշտպանական մարտական շրջան» (պատերազմական ժամանակաշրջան)։ Ներկայում զգոնության մակարդակը մնում է, որպես «նորմալ տագնապի շրջան»։ Այն կարող է համապատասխանաբար ճշգրտվել ՉԺՀ բանակի կողմից սպառնալիքի դեպքում:
Հիշեցնենք, որ ըստ թայվանական լրատվամիջոցների, Փելոսին իր այցը Թայվան կսկսի Երևանի ժամանակով մոտ 18:30-ին: Նա վաղը պետք է հեռանա կղզուց։