Նոյեմբերի 22-ին՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 101ամյակի առթիվ, Ազգային-ժողովրդավարական բևեռի երիտասարդների նախաձեռնությոմաբ, հարյուրավոր հայ մարդիկ, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ՝ Վարուժան Ավետիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը, Վահե Գասպարյանը այցելեցին Ամերիկայի Միացյալ Նահագների դեսպանատուն:
Ամերիկայի Միացյալ Նահագների դեսպանատան մոտ Ազգային-ժողովրդավարական բևեռի երիտասարդները իրենց երախտիքի խոսքը հնչեցրեցին ուղղված Ամերիկայի պետությանն ու ժողովրդին, մասնավորապես՝ Բևեռի երիտասարդական թևի համակրգող Մարգարիտա Սադոյանն անդրադարձավ հայ-ամերիկյան պետական հարաբերությունների ավելի քան 100 ամյա պատմությանը ու կարևորեց դրա շարունակական ամրապնդումն ու նոր՝ ավել խորը ու բարձր մակարդակի զարգացնելու անհրաժեշտությունը: Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, քաղաքագետ 2000-2006 թթ.. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Արա Պապյանը ընթերցեց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի պաշտոնական նամակն ուղղված Ամերիկայի Միացյալ Նահագների նախագահ Ջո Բայդենին, այնուհետև պարոն Արա Պապյանը հանձնեց նամակը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին: