Վիտալի Կլիչկոն զենքը ձեռքին կպաշտպանի Ուկրաինան

«ՈւԴԱՌ»-ի առաջնորդ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զենքը ձեռքին կպաշտպանի Ուկրաինան։

«Սա արդեն արյունալի պատերազմ է: Ես այլընտրանք չունեմ: Ես պետք է անեմ դա: Ես կկռվեմ»,-ասել է Կլիչկոն

«Հիմա Պուտինը ռազմական հռետորաբանություն է օգտագործում: Նա հասկացնում է, որ ցանկանում է ոչնչացնել պետությունը և քաղաքացիների ինքնիշխանությունը: Այս խոսքերին հաջորդում են գնդակոծությունները և տանկերը: Մենք ապրում ենք ավերածություններ և մահ: Մենք պաշտպանվելու ենք ամեն կերպ և պայքար հանուն ազատության և ժողովրդավարության»,- ընդգծել է նա։