ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ
Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը ՄԱՍ2
-Հարց- Պարոն Ավետիսյան Բևեռը հայտարարեց, որ դուք Բևեռի անցումային կառավարության վարչապետի և պետության ղեկավարի թեկնածուն եք: Սա նշանակում է, որ Բևեռը սկսո՞ւմ է խոստացված պայքարը:
-Պատասխան- Բևեռը պայքարի ծնունդ է և մշտապես պայքարի մեջ է: Այդ հայտարարությունը պայքարի հերթական փուլի մեկնարկի արձանագրումն է:
-Հարց- Միաժամանակ հայտարարություն եղավ ձեր և Մխիթար Ավետիսյանի կողմից՝ պատրաստվե՛լ բոլոր ձևերով ու միջոցներով դիմադրության: Ինչպե ՞ս եք պատկերացնում ձեր մասնակցությունն այդ պրոցեսներին, չէ՞ որ բանտում եք:
-Պատասխան- Բոլոր ձևերն ու միջոցները ներառում են նաև դիմադրության գաղափարական-բարոյական դրսևորումները:
Այո, ցավոք սրտի, մենք այս փուլում չենք կարող ֆիզիկապես մասնակցել, սակայն անում ենք և կանենք մեր ձեռքից եկող ամեն ինչ՝ մինչև արդեն ֆիզիկապես միանանք պայքարին:
-Հարց-Կարծում եք ժողովուրդը պատրա ՞ստ է քայլերի:
-Պատասխան- Ժողովրդին կողմնորոշելու է դիմադրող ակտիվ փոքրամասնությունը: Քանի դեռ չկա ռուսական գաղութատիրության, ռուս-թուրք-ադրբեջանական (կոլեկտիվ թուրանական) դավադրության դեմ դիմադրություն այդ ակտիվ փոքրամասնության կողմից, մնացյալ ժողովրդին մշտապես մոլորեցնելու են տարատեսակ չակերտավոր փրկիչներով, որոնք, ի դեպ, հետզհետե ավելի խեղկատակային կերպարներով են ներկայանում:
Ամփոփելով, ուզում եմ կրկնել, որ ստեղծված աղետալի վիճակից կարող ենք դուրս գալ բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով դիմադրությամբ ու դրանից ծնվող Ազգային կառավարության կազմակերպմամբ:
Հայության և Հայաստանի լինել-չլինելու հարցի լուծման այս առաքելության առաջնորդությունը ստանձնել է Բևեռը, որն ունի համապատասխան ներուժ:
Միևնույն ժամանակ, Բևեռը չի մեկուսանում և չի ինքնափոփվում, այլ բաց մտքով ու կամքով պատրաստ է համագործակցության ազգային դիմադրության համատեքստում:
ՀԳ Տեղեկացնում ենք, որ Բևեռի մամուլի ծառայության հարցերին պարոն Ավետիսյանը պատասխանել է սույն թվականի սեպտեմբերի 14-ին, սակայն առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հարցերի պատասխանները հնարավոր է եղել մեզ փոխանցել օրերս: