Վաշինգտոնում Հայկ Ա. Մարտիրոսյանը հարգանքի տուրք մատուցեց նախագահ Վուդրո Վիլսոնին (տեսանյութ)

Վաշինգտոնում Հայկ Ա. Մարտիրոսյանը հարգանքի տուրք մատուցեց նախագահ Վուդրո Վիլսոնին` այցելելով Ազգային Տաճար և ծաղիկներ դնելով այնտեղ թաղված միակ նախագահի` Վիլսոնի տապանաքարին։
Ազգային Տաճարն այս օրերին փակ է և այցելուներ չի ընդունում։ Առավելևս արգելված է այցելուների մուտքը Վիլսոնի մատուռ։ Չնայած դրան` Տաճարի ղեկավարությունը Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի համար բացառություն արեց և Վաշինգտոնի ոստիկանության պատվո սպայի ուղեկցությամբ Հայկ Մարտիրոսյանն այցելեց հայ ժողովրդի մեծագույն բարեկամ նախագահ Վիլսոնի դամբանին և հարգանքի տուրք մատուցեց։
Ծաղիկներին զուգահեռ Հայկ Մարտիրոսյանը նախագահ Վիլսոնի տապանաքարը ծածկեց Հայաստանի Հանրապետության իր դրոշով` որպես հարգանքի տուրք այն մարդուն, որ սահմանել և որոշել է Հայաստանի Հանրապետության օրինական և միջազգայնորեն ճանաչված սահմանների մասնավորապես արևմտյան հատվածը։

Նախագահ Վիլսոնի ժառանգությունն այսօր փորձում են ծաղրելով և արժեզրկելով կանխամտածված և դավադիր անտեսման մատնել Հայաստանի թշնամիները, մասնավորապես` թշնամու` Հայաստանի ներսում ապրող և գործող հայազգի գործակալները։
Մյուս կողմից` դեսպան Արա Պապյանի ավանդով և նախաձեռնությամբ` Վիլսոնի Իրավարար Վճռի կարևորությունը սկսում է ընկալելի դառնալ այն հարկադրաբար մոռացության պարտադրված հայ ժողովրդի կողմից։
Բևեռի անդամ Հայկ Մարտիրոսյանն այցելել է Վիլսոնի դամբանին ոչ միայն պատվելու և խոնարհվելու Հայաստանի Հանրապետության մեծագույն երախտավորի շիրիմին և մասունքներին, այլև` ցույց տալու, որ չնայած դավաճանների և թշնամու հայազգի գործակալների ակտիվ գործունեությանը Հայաստանում` հայ ժողովուրդը կարևորում է իր իրավունքները և որ Բևեռը հետամուտ է դրանց գիտակցմանն ու վերահաստատմանը։
Վայրը`
Մայրաքաղաք Վաշինգտոն, Կոլումբիայի Շրջան, Վաշինգտոնի Ազգային Տաճար:
Location:
Washington, DC – Washington National Cathedral.