Փետրվարի 28-ին Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը Վաշինգտոնում հատուկ փակ ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
Քննարկվել են տարածաշրջանին և մասնավորապես Հայաստանին վերաբերող հարցեր։
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։
Ջոն Բոլթոնը եղել է ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ում, ապա ԱՄՆ [նախագահի] Ազգային անվտանգության խորհրդականը։ Ամերիկյան գործադիր իշխանությունում Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը հաճախ համարվում է նախագահից հետո չորրորդը` իշխանական բուրգում։
Ջոն Բոլթոնը ամերիկյան քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից է, հանրապետական կուսակցության բազմամյա առաջնորդներից։
Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
1 Մարտի, 2022թ. Երևան