ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վիճաբանել է Գերմանիայի կանցլերի մերձավոր խորհրդական Վոլֆգանգ Շմիդտի հետ։ Պաշտոնյաների միջև կոնֆլիկտի պատճառ են դարձել Ուկրաինայի համար տանկերը։ Նշվում է, որ ։ «Գերմանիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտ թյուրիմացությամբ կամ հազիվ քողարկված զայրույթով արձագանքեցին կանցլեր Օլաֆ Շոլցի որոշմանը, որ դեռևս չի խոստանում Ուկրաինային «Leopard» տանկեր տրամադրել: ԱՄՆ կառավարության տոնը հատկապես կոշտ էր»,- գրում է «Süddeutsche Zeitung»-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարը փորձել է Գերմանիայից «Leopard» 2-ի մատակարարման պարտավորություններ ստանալ, ինչպես նաև այլ երկրների համար Բեռլինից թույլտվություն ստանալ։ Այս ֆոնին Օսթինը չհամաձայնեց Շոլցի վստահելի անձի հետ, և պաշտոնյաների հանդիպումը «լարված» էր։ Հրատարակությունը գրում է նաև, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Շոլցի խորհրդականի հետ զրույցում սուր քննադատության է ենթարկել Բեռլինին։
Հունվարի 20-ին տեղի է ունեցել Ուկրաինայի դաշնակից երկրների ռազմական նախարարների հանդիպումը։ Բանակցությունների շրջանակներում Միացյալ Նահանգները պարտավորվել է Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել 2,5 միլիարդ դոլար արժողությամբ զենքի ամենամեծ փաթեթը՝ Bradley հետևակի մարտական մեքենաներ, գրեթե հարյուր Stryker զրահափոխադրիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք: Հանդիպմանը երկրների ներկայացուցիչները չեն կարողացել լուծել «Leopard» տանկերի մատակարարման հարցը, ինչը կարող է վճռական ազդեցություն ունենալ պատերազմի ընթացքի վրա։