Վաշինգտոնը չի ընդունել Մոսկվայի մեղադրանքները և ողջունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը։
«Մենք ողջունում ենք գործընկերների ջանքերը, այդ թվում՝ Եվրամիության, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստող պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։