Վահագնի
Ո՛վ, վիշապաքաղ Վահագն ամեհի,
Դուն, որ զավակն էս պայծառ ԱրԷգի
Կենարար ջերմն էս՝ արթնացող երկրի.
Դուն, որ աստվածն էս հեթանոս Հայի,
Ահ ու սարսափն էս՝ նենգամիտ չարի.
Ողջունո՛ւմ ենք քեզ, Ծնունդդ բԱրի,
Փա՜ռք ու Պատի՜վ քեզ՝ Վահագն Արի:
Թող կայծակնակուռ սուրդ շառաչի,
Մեզ պատուհասած խավարը ցրի.
Ու թող ցրտաշունչ Վիշապը պարտվի,
Ծաղկունք գարունի՝ կարգդ հաստատվի:
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք: