Գաղութային համակարգի “դատարանը” խստացրեց Արմեն Բիլայնի պատժաչափը և կրկին կալանավորեց նրան։ Այսօրվանից Արմեն Բիլյանը նորից դարձավ ռազմագերի։ Սատկող գաղութային համակարգն իր այսք ուզում է ցույց տալ, թե ինքը դեռ կանգուն է և որ ինքն է որոշողը։
Պետք է ասենք, որ համակարգը չարաչար սխալվում է։
Սասնա Ծռեր խմբավորման ապստամբներին բանտարկելու նրա որոշումը մինչև վերջ չի իրագործվելու։ Ավելի շուտ վրա կհասնեն դարակազմիկ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք կբերեն նաև արմատական ներքաղաքական փոփոխությունների։
Մինչ այդ, սիրելի հայրենակիցներ, պարտավոր ենք արագացնել մեր մոբիլիզացումը, որպեսզի կանխենք մյուս ապստամբների կալանավորումն ու թափ առնող աղետալի զարգացումները։
Եթե մենք պատրաստ չլինենք առաջիկա մեծ փոփոխություններին, ապա կմնանք լուսանցքում, իսկ օտարները հերթական անգամ ու թերևս անդառնալիորեն կկիսեն ու կտնօրինեն Հայաստանը։
Դեկտեմբերի 11-ին, ժամը 15-ին սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում։