Սասնա Ծռեր

Սասնա Ծռեր

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երևանի Նուբարաշենի բանտում գտնվող Սասնա Ծռեր խմբի անդամ, ապստամբ, ռազմագերիներն ու նրանց ընտանքիները մեր աջակցության, ուշադրության և հոգածության կարիքն ունեն:
2022 թվականի մայիսի 28-ին ռեժիմը նրանց բանտարկեց՝ կատարելով Կրեմլի պատվերը, քանի որ պուտինյան ռեժիմը մինչ օրս չի կարողանում մարսել տղաների հերոսական քայլը:
Նրանց քայլը գնահատող մեր հայրենակիցները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա եղել են ապստամբների կողքին:
Շարժման աջակիցների նվիրատվությունների շնորհիվ կարողացել ենք մինչ օրս հոգալ հանձնուքների ծախսերն ու նվազագույն օժանդակություն ցուցաբերել ապստամբների ընտանիքներին։

Սակայն, վերջին շրջանում տարբեր ճակատներում շարժման ակտիվ գործունեությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել: Այդ պատճառով էլ որոշել ենք այսուհետ այս հարցը լուծել նպատակային դրամահավաքի միջոցով:
Շնորհակալություն եմ հայտնում մինչ օրս կատարված նվիրատվությունների համար և ակնկալում, որ կարճ ժամանակում կհաջողվի համատեղ ջանքերով հավաքել անհրաժեշտ գումարը։

Հարգանքներով՝ Ժիրայր Սէֆիլյան