Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ՝ Կարո Եղնուկյանի ֆեյսբուքյան գրառումը.
Այս ճշմարտությունը բացահայտող անկեղծ հայտարարությունները պետք է ամեն օր աչքի առաջ ունենալ, որպեսզի վայրկյան անգամ չմոռանանք ու չշեղվենք:
«Մենք գիտակցաբար թույլ տվեցինք, որ Արցախի դեմ պատերազմ բռնկվի», – ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին:
«Եթե (թուրքերի դեմ հայերը) դիմեն այլոց օգնության, կստանան նոր պատերազմ եւ նոր պարտություն»,-հայկական հարցերով Կրեմլի խորհրդական Եվսեև:
«Արցախում հայերի պարտությունը մեկ բացասական կողմ ունի. վարկաբեկվում է ռուսական սպառազինությունը եւ դա ամենասարսափելին է այս պատմության մեջ», – Խոդարյոնոկ:
«Ռուսաստանը կօգնի հայերին, միայն երբ թուրքերը գրավեն նրանց երկրի կեսը. Այդ ժամանակ մենք կխնդրենք նրանց կանգնել ու կտիրանանք մնացյալ տարածքի ընդերքին», -ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկի:
«Հակակոմունիստ (ԽՄԿԿ անդամ Պուտինի մասին է) կառավարությունը պատասխանատու չէ բոլշեւիկյան կառավարության համար Կարսի ու Արարատի խնդրում, հետո ինչ, որ 1921-ին և հիմա դա նույն պետությունն է», -Կոնստանտին Զատուլին:
«Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը, ճիշտ է՝ մեր զինվորները անմիջապես չեն կրակել հայերի վրա», -Սերգեյ Կուրղինյան:
«Մենք ռեգիոնը թուրքերի հետ սիներգիայի սկզբունքով հավասար կիսելու քաղաքականություն ենք իրականացնելու»,-Սերգեյ Լավրով՝ ՌԴ արտաքին գործերի նախարար:
«Ղարաբաղում Թուրքիայի հետ համատեղ իրականցրինք բարդ օպերացիա»,-Սերգեյ Շոյգու՝ ՌԴ պաշտպանության նախարար: