Ռուսաստան vs Ուկրաինա. Արամ Շահոյան

 

Պուտինը շատ վատ դրության մեջ է գտնվում`
1.Ետ կանգնել պատերազմելու մտքից, որը իր շրջապատի օլիգարխների, ռուս ժողովրդի ու արևմուտքի կողմից կդիտվի որպես թուլության նշան, որին կհաջորդի ցարի արձանի ընկնելը,
2. Գնալ պատերազմի, մեծագույն կորուստներով ավարտել պատերազմը, որին նույնպես կհաջորդի ցարի տապալումը, բայց այս դեպքում ռուսաստանը կքայքայվի ամբողջությամբ, ինչպես սովետը քայքայվեց։ Կառաջանան նոր պետություններ։ Բայց այս տարբերակի պարագայում պուտինը կարող է մինչև տապալվելը մի վնաս տալ` միջուկային զենք Ուկրաինայի վրա, կամ այլ տեղ (Եվրոպա օրինակ), նոր հեռանա։
Այս պատերազմում թուրքերը կփորձեն օգտվել իրավիճակից Հունաստանում ու Հայաստանում։ Հայաստանի դեպքում շատ հեշտ կլինի, եթե Նիկոլին չհասցնենք հեռացնել։ Նիկոլը իր խաղաղությամբ միանգամից կհանձնվի թուրքիային ու կդառնանք Վիլայեթ։
ԱՄՆ֊ն այլևս մեզ չի օգնի, այն պարզ պատճառով, որ խառը կլինի շատ ավելի լուրջ աշխարհաքաղաքական` գրեթե համաշխարհային պատերազմի վերածված հարցերով։ Էս պարագայում մենք շատ անկարևոր դեր կունենանք միջազգային ասպարեզում, հատկապես, եթե Թուրքերը աջակցեն Ուկրաինային։ Չնայած կա տարբերակ, որ Թուրքիան իր հերթին Ղրիմի թուրքական լինելու հարց բարձրացնի ու ռուսների հետ համագործակցի ղրիմը “վերադարձնելու” պայմանով։ Էս դեպքում կարող է տակից “պլստանք” մի ձև։

Ինչքան էլ ցավալի է` Ռուսաստանի կործանումը շատ վատ հետևանքներ կարա ունենա նաև մեզ համար, քանի դեռ մենք դրանց մի մասն ենք հանդիսանում։ Մեր փրկության տարբերակը շտապ ԱՊԱԳԱՂՈՒԹԱՑՈՒՄՆ Է ու միաժամանակ նոր սահմանադրության ընդունումը, որ հաջորդ երկրի ղեկավարը չկարողանա միանձնյա որոշումով կրկին մեզ տանի պետականակործան Ռուսաստանի կամ Թուրքիայի ազդեցության դաշտ։ Իսկ դրա համար պետք է շտապ փողոց դուրս գալ ու իրական հեղափոխություն իրականացնել, միակ պետականաստեղծ ուժի` Ազգային-ժոովրդավարական բևեռի հետ միասին։

Պատրաստ եղեք ամեն պահի դուրս գալ փողոց։ Շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, չի կարելի թողնել ինքնահոսի…